PayX վճարումները հասանելի են Արդշինբանկի «Մոբայլ Բանկինգ» հավելվածում | ardshinbank

PayX վճարումները հասանելի են Արդշինբանկի «Մոբայլ Բանկինգ» հավելվածում

Շարունակելով զարգացնել իր հեռահար բանկային ծառայությունները՝ Արդշինբանկը ավելացրել է նոր գործառույթներ իր «Մոբայլ Բանկինգ» հավելվածում, մասնավորապես պարզ և անվտանգ PayX վճարման հնարավորությունը:

Առևտրի և սպասարկման կետերում PayX վճարումներ իրականացնելու համար անհրաժեշտ է հավելվածի «Գործարքներ» բաժնից ընտրել «PayX»-ը, կցել քարտը, սքանավորել QR կոդը և կատարել վճարումը` ընդամենը մեկ հպումով: Ընդ որում, հավելվածը հնարավորություն է տալիս վճարումն իրականացնել «ԱրՔա» համակարգի անդամ այլ բանկերի կողմից թողարկված վճարային քարտերի միջոցով նույնպես:

PayX վճարումներ ընդունող առևտրի և սպասարկման կետերի պարբերաբար համալրվող ցանկին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝  https://merchants.payx.am:

Ի լրումն վերոնշյալ գործառույթների՝ վերջին թարմացումների արդյունքում հավելվածի միջոցով  արդեն հնարավոր է վճարել Երևանում գրանցված գույքահարկը, ինչպես նաև ինքնուրույն վերականգնել համակարգի ծածկագիրը:

Մոբայլ Բանկինգին միանալը անվճար է. համակարգում օգտատեր գրանցելու համար անհրաժեշտ է մոտենալ Բանկի 63 մասնաճյուղերից ցանկացածը:

***

PayX ընկերությունը նորարարական ստարտափ է Հայաստանում, որը ստեղծում է մոբայլ վճարումների միասնական համակարգ։ Կայք՝ https://payx.am:

 

Content for comparison

ԷՋԸ ԹԱՐՄԱՑՎԵԼ Է
Developed by Studio One