Moody’s վարկանիշային գործակալությունն Արդշինբանկի վարկանիշի հեռանկարը դրական է գնահատել՝ հաստատելով այն հավասար Հայաստանի Հանրապետության վարկանշային մակարդակին | ardshinbank

Moody’s վարկանիշային գործակալությունն Արդշինբանկի վարկանիշի հեռանկարը դրական է գնահատել՝ հաստատելով այն հավասար Հայաստանի Հանրապետության վարկանշային մակարդակին

Moody’s միջազգային վարկանիշային գործակալությունն այսօր վերահաստատելով  Արդշինբանկի վարկանիշները բարձրացրել է դրանց հեռանկարը՝ «կայուն»-ից դարձնելով «դրական»: Արդշինբանկին շնորհված են երկարաժամկետ տեղական արժութային ավանդների  (LT Bank Deposits (Local Currency)) և Ոչ ստորադաս, չապահովված պարտատոմսերի (Senior Unsecured Regular Bond/Debenture) “B1” վարկանիշները:

Վարկանիշային գործակալությունը տրամադրել է վարկանիշի իր մեկնաբանություններն ու մասնավորապես նշել, որ 2017 թվականի վերջի ցուցանիշներով Բանկը հանդիսանում է Հայաստանի համակարգային բանկերից մեկը: Բանկի վարկանիշի հեռանկարի բարձրացումը հետևել է 2018թ. մարտի 9-ին Հայաստանի Հանրապետության սուվերեն վարկանիշի հեռանկարի բարձրացմանը:

Բանկին շնորհվել է Հայաստանի Հանրապետության սուվերեն վարկանիշային մակարդակին հավասար վարկանիշ, ինչն երկրում մասնավոր կազմակերպության վարկանիշի գնահատման հնարավոր լավագույն ցուցանիշ է:

 

Content for comparison

ԷՋԸ ԹԱՐՄԱՑՎԵԼ Է
Developed by Studio One