Moody’s վարկանիշային գործակալությունը բարձրացրել է Արդշինբանկի վարկանիշը, հեռանկարը գնահատել է կայուն՝ հաստատելով այն հավասար Հայաստանի Հանրապետության բարձրացված վարկանշային մակարդակին | ardshinbank

Moody’s վարկանիշային գործակալությունը բարձրացրել է Արդշինբանկի վարկանիշը, հեռանկարը գնահատել է կայուն՝ հաստատելով այն հավասար Հայաստանի Հանրապետության բարձրացված վարկանշային մակարդակին

Moody’s միջազգային վարկանիշային գործակալությունն վերագնահատել է  Արդշինբանկի վարկանիշը` բարձրացնելով այն, իսկ հեռանկարը գնահատել է «կայուն»: Արդշինբանկին շնորհված են երկարաժամկետ տեղական արժութային ավանդների վարկանիշ (LT Bank Deposits (Local Currency))` Ba3, երկարաժամկետ արտարժութային ավանդների վարկանիշ (LT Bank Deposits (Foreign))` B1, ելակետային վարկային գնահատման վարկանիշը (Baseline Credit Assessment)` Ba3, կոնտրագենտի ռիսկի գնահատման վարկանիշ (Counterparty Risk Assessment)՝ Ba2:

Վարկանիշային գործակալությունը տրամադրել է վարկանիշի իր մեկնաբանություններն ու մասնավորապես նշել, որ Երկարաժամկետ տեղական արժութային ավանդների Ba3  վարկանիշը հիմնված է պետական պարտքի Ba3 վարկանիշի դրական հեռանկարի վրա: Երկարաժամկետ արտարժութային ավանդների B1 վարկանիշը պայմանավորված է Բանկի վարկունակության բարելավված դիրքով, ինչն արտահայտվում է Բանկի խնդրայարույց վարկերի տեսակարար կշռի նվազումամբ, Բանկի շահութաբերության աճով և կապիտալի դիրքի ամրապնդմամբ:  

Բանկին շնորհված է Հայաստանի Հանրապետության սուվերեն վարկանիշային մակարդակին հավասար վարկանիշ, ինչը երկրում մասնավոր կազմակերպության վարկանիշի գնահատման հնարավոր լավագույն ցուցանիշ է:

 

Content for comparison

ԷՋԸ ԹԱՐՄԱՑՎԵԼ Է
Developed by Studio One