Նորություններ | ardshinbank

Նորություններ

  • Հաշվի առնելով Արդշինբանկի «Ակնթարթային» վարկերի նկատմամբ հաճախորդների հետաքրքրվածությունը` Արդշինբանկն առաջարկում է հատուկ պայմաններ, որոնք կգործեն մինչև սույն թվականի օգոստոսի 1-ը: «Ակնթարթային» վարկերի բոլոր նոր վարկառուները հնարավորություն կունենան կանխիկացնել վարկի գումարը ընդամենը 0.2%-ով:
  • Արդշինբանկը հնարավորություն է ընձեռում ֆիզիկական անձանց օգտվել նվազող սահմանաչափով վարկային գծի շրջանակներում վերաֆինանսավորման պայմաններից: Տեղափոխելով առանց գրավ բոլոր վարկերը Արդշինբանկ` հաճախորդները կսպասարկվեն առավել բարենպաստ պայմաններով: Հայտերը կընդունվեն առանց եկամուտները հաստատող փաստաթղթերի, իսկ որոշումը կկայացվի տեղում:
  • Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանի հարցազրույցը Արդշինբանկի մասին: Հարցազրույցին ծանոթացեք հետևյալ հղումով՝ https://goo.gl/MtQNaC:
  • Սույն թվականի հունիսի 4-ից Արդշինբանկը ֆիզիկական անձանց առաջարկում է անշարժ գույքի գրավով ապահովված վարկեր առավել շահավետ պայմաններով: Նվազեցվել են ԱՄՆ դոլարով վարկավորման տոկոսադրույքները: Այժմ պարտաճանաչ հաճախորդները հնարավորություն ունեն ավելացնել վարկի գումարը մինչև 40 մլն. ՀՀ դրամ, 80,000 ԱՄՆ դոլար կամ 70,000 եվրո, նվազեցնել իրենց ամսական ֆինանսական բեռը՝ երկարաձգելով վարկի ժամկետը, ինչպես նաև սպասարկվել ավելի ցածր տոկոսադրույքով:
  • Արդշինբանկում ավանդույթ է ձևավորվել յուրաքանչյուր տարի հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը, կազմակերպել հանդիպում իր աշխատակիցների երեխաների հետ: Բանկային գործունեությանը, խնդիրներին, նպատակներին ու պատմությանը ծանոթացնելու նպատակով՝ Արդշինբանկի աշխատակիցները ուղեկցեցին երեխաներին ՀՀ կենտրոնական բանկի Այցելուների կենտրոն: Երեխաները այցելեցին դրամանիշերի ստուգման լաբորատորիա, մասնակցեցին խաղերի, դիտեցին տեսաֆիլմ ազգային դրամի պատմության մասին, գների կայունությունը և ֆինանսական համակարգի գործունեությունը բացատրող մուլտֆիլմ, ինչպես նաև թեմատիկ տեսահոլովակներ:
  • Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը անդրադարձել է Թատրոնի գլխավոր հովանավոր հանդիսացող Արդշինբանկի հետ ունեցած համագործակցությանը: Կոնստանտին Օրբելյանի խոսքերով` հուշագրի կնքելուց հետո անցած յոթ ամիսների ընթացքում հովանավորության միջոցներով արդեն իսկ իրականացվել են բավականաչափ աշխատանքներ: Մասնավորապես, Բանկի աջակցությամբ Երևանում կայացավ աշխարհահռչակ ամերիկյան երգչուհի Ռենե Ֆլեմինգի համերգը: Իսկ այս օրերին բեմադրվում է ֆրանսիացի կոմպոզիտոր Մասնեի «Մանոն» օպերան, որը մոտ ապագայում կներկայացվի հանդիսատեսին:
  • Արդշինբանկը շարունակում է տրամադրել կենսաթոշակային քարտեր, որոնց թողարկումն ու սպասարկումը անվճար է: Առանձնանալով հատուկ կենսաթոշակառուների համար մշակված արտոնյալ սակագներով՝ այս քարտերը կենսաթոշակի ստացման առավել ապահով և շահավետ միջոց են:
  • Արդշինբանկը բարելավել է ֆիզիկական անձանց տրամադրվող «Ակնթարթային» վարկերի պայմանները: Համաձայն բարելավված պայմանների՝ այս վարկերն այժմ հասանելի են ավելի լայն սեգմենտի համար և ավելի մեծ գումարային սահմանաչափով: «Ակնթարթային» վարկերը տրամադրվում են մինչև 1,1 մլն ՀՀ դրամի կամ համարժեք ԱՄՆ դոլարի չափով: ՀՀ դրամով տրամադրվող վարկերը հասանելի են 21,5%-ով, իսկ ԱՄՆ դոլարով վարկերը՝ 19,5%-ով: Վարկերը տրամադրվում են 120 ամիս մարման ժամկետով, ՀՀ դրամով վարկերի դեպքում՝ ցանկացած նպատակի համար, իսկ ԱՄՆ դոլարով վարկերի դեպքում՝ գյուղատնտեսության զարգազման համար:
  • Արդշինբանկի վարչության նախագահ Մհեր Գրիգորյանի ՀՀ փոխվարչապետ նշանակվելու կապակցությամբ «Արդշինբանկ» ՓԲԸ վարչության նախագահի տեղակալ Արտակ Անանյանը նշանակվել է Արդշինբանկի Վարչության նախագահի ժամանակավոր պաշտոնակատար:
  • Արդշինբանկը ներգրավել է 10 մլն ԱՄՆ դոլար գերմանական Commerzbank-ից: Գործարքը երաշխավորվել է Ասիական Զարգացման Բանկի կողմից առևտրի ֆինանսավորման ծրագրի ներքո տրամադրված ծածկույթով: Այս գործիքի ներքո ստացված վարկային միջոցները կուղղվեն Բանկի կորպորատիվ հաճախորդների արտահանման և ներմուծման գործարքների ֆինանսավորմանը` խթանելով առևտրի զարգացումը Հայաստանի տնտեսական առանցքային ոլորտներում` ներառյալ էներգետիկայի, հանքարդյունաբերության և սպասարկման ոլորտները:

Content for comparison

ԷՋԸ ԹԱՐՄԱՑՎԵԼ Է Ուրբ, 2019-09-20 10:41
Developed by Studio One