Նորություններ | ardshinbank

Նորություններ

  • Արդշինբանկը Սևծովյան առևտրի և զարգացման բանկից (ՍԱԶԲ) ներգրավել է 20 մլն ԱՄՆ դոլարի չափով թվով 5-րդ վարկային ռեսուրսը Հայաստանում փոքր և միջին ձեռնարկություններին (ՓՄՁ) աջակցելու համար: Այս գործարքը վկայում է երկու բանկերի սերտ համագործակցության և ՓՄՁ ոլորտի աջակցության միասնական նպատակի մասին:
  • Միջազգային վարկանիշային Fitch Ratings գործակալությունը վերահաստատել է նախորդ տարի Արդշինբանկին շնորհած երկարաժամկետ պարտավորություններ թողարկողի (Long-term Issuer Default Rating (IDR)) B+ վարկանիշը` կայուն կանխատեսմամբ:
  • Չնայած արտակարգ դրություն մտցնելուն, Արդշինբանկը շարունակում է իր բնականոն գործունեությունը՝ մատուցելով բանկային ծառայություններ ողջ ծավալով:
  • Կորոնավիրուսի հետ կապված ստեղծված իրավիճակով պայմանավորված Արդշինբանկը տեղեկացնում է, որ.
  • Հարգելի հաճախորդներ, Նպատակ ունենալով հանրապետությունում կորոնավիրուսի վտանգի կանխարգելման խնդիրներն ու ձեր անվտանգությունը՝ առաջարկում ենք օգտվել ձեր հարմարավետության համար ստեղծված բանկային գործարքների իրականացման հետևյալ տարբերակներից. 1. Արդշինբանկի Մոբայլ Բանկինգի հավելվածով կարող եք իրականացնել կոմունալ վճարումներ, փոխանցումներ, վարկերի մարումներ, ավանդների համալրում, արժույթի փոխանակում առանց Բանկ այցելելու 24/7 ռեժիմով: Այն հաճախորդները, ով չունեն հավելվածը, կարող են ներբեռնել այս հղումներով՝ https://goo.gl/PcNJ1K (App Store) և https://goo.gl/SqVDyX (Google Play)՝ դիտման իրավասությունով: Գործարքներ կատարելու համար անհրաժեշտ է մեկ անգամ մոտենալ Արդշինբանկի ցանկացած մասնաճյուղ՝ գործարքների իրականացման նպատակով հավելվածը ակտիվացնելու համար:
  • Արդշինբանկի անշարժ գույքի գրավով վարկերի 2118 վարկառու ստացել է 5% գումարի վերադարձ (cashback)՝ նախորդ օրացուցային տարվա ընթացքում ժամանակացույցով վճարած տոկոսագումարներից: Այս անգամ պարտաճանաչ վարկառուներին պարգևատրված գումարի ընդհանուր չափը կազմել է շուրջ 62 մլն ՀՀ դրամ:
  • Բանկային ծառայությունների սպասարկման առավել հարմարավետ պայմաններ կառաջարկի Արդշինբանկի Գորիսի Գ. Տաթևացի-9 հասցեում գտնվող «Գորիս» մասնաճյուղը, որը հիմնանորոգումից հետո փետրվարի 18-ին պաշտոնապես բացեց իր դռները:
  • Փետրվարի 21-ին Արդշինբանկն արդիականացրեց ևս մեկ մարզային մասնաճյուղ: Վաղարշապատ քաղաքի Մ. Մաշտոցի 28 հասցեում հիմնանորոգումից հետո վերստին իր դռները բացեց «Վաղարշապատ» մասնաճյուղը:
  • Հարգելի՛ հաճախորդ, Արդշինբանկը ներկայացնում է Mastercard և Booking.com ընկերությունների համատեղ առաջարկը, որի շրջանակներում, ամրագրելով Ձեր կացարանը Mastercard միջազգային վճարային համակարգի քարտով www.booking.com կայքում, Դուք հնարավորություն ունեք ստանալու 4-10% գումարի վերադարձ (cashback).
  • Արդշինբանկն առաջարկում է «Վարկային արձակուրդ» ՀՀ դրամով անշարժ գույքի գրավով վարկերի վերաֆինանսավորման դեպքում: Տեղափոխելով անշարժ գույքի գրավով սպառողական վարկը Արդշինբանկ՝ հաճախորդը հնարավորություն կստանա օգտվել «Վարկային արձակուրդ»-ից, ինչը նշանակում է 0% տոկոսադրույք և անվճար սպասարկում առաջին 6 ամիսների ընթացքում: Միաժամանակ վարկի տոկոսադրույքը գործող տոկոսադրույքից կարող է նվազել մինչև 3 տոկոսային կետ*: Դիմելով վերաֆինսանսավորման, վարկառուն կկարողանա երկարաձգել վարկի ժամկետը և թեթևացնել վարկի մարման ամսական բեռը: Վերաֆինանսավորվող վարկին ներկայացվող առաջնային պահանջն է հաճախորդի կատարած պարտաճանաչ մարումները կամ դրական վարկային պատմությունը:

Content for comparison

ԷՋԸ ԹԱՐՄԱՑՎԵԼ Է Երկ, 2020-07-13 14:33
Developed by Studio One