Օգտվեք Արդշինբանկի հեռահար սպասարկման ծառայություններից՝ խնայելով Ձեր ժամանակը և առողջությունը | ardshinbank

Օգտվեք Արդշինբանկի հեռահար սպասարկման ծառայություններից՝ խնայելով Ձեր ժամանակը և առողջությունը

Հարգելի հաճախորդներ,

Նպատակ ունենալով հանրապետությունում կորոնավիրուսի վտանգի կանխարգելման խնդիրներն ու ձեր անվտանգությունը՝ առաջարկում ենք օգտվել ձեր հարմարավետության համար ստեղծված բանկային գործարքների իրականացման հետևյալ տարբերակներից.

1.     Արդշինբանկի Մոբայլ Բանկինգի հավելվածով կարող եք իրականացնել կոմունալ վճարումներ, փոխանցումներ, վարկերի մարումներ, ավանդների համալրում, արժույթի փոխանակում առանց Բանկ այցելելու 24/7 ռեժիմով: Այն հաճախորդները, ովքեր չունեն հավելվածը, կարող են ներբեռնել այս հղումներով՝  https://goo.gl/PcNJ1K (App Store) և https://goo.gl/SqVDyX (Google Play)՝ դիտման իրավասությունով: Գործարքներ կատարելու համար անհրաժեշտ է մեկ անգամ մոտենալ Արդշինբանկի ցանկացած մասնաճյուղ՝ գործարքների իրականացման նպատակով հավելվածը ակտիվացնելու համար:

2.     www.ardshinbank.am կայքի Card2Card համակարգի միջոցով կարող եք կատարել առցանց Ձեր քարտից այլ քարտի փոխանցում աշխարհի ցանկացած կետ:  

3.     Արագ դրամական փոխանցումների համակարգով Ձեզ ուղարկած գումարները կարող եք ստանալ անմիջապես Ձեր հաշվեհամարին՝ զանգահարելով 080002222 անվճար հեռախոսահամարով:

4.     Առևտրի և սպասարկման կետերում կարող եք վճարել անկանխիկ՝ պարզապես մոտեցնելով Արդշինբանկի ձեր անհպում քարտը POS տերմինալին: Մինչև 10,000 ՀՀ դրամ գործարքները կարող եք իրականացնել առանց PIN-ը ձեռքով մուտքագրելու անհրաժեշտության:

5.     Կարող եք ձեր գործարքներն իրականացնել բանկոմատների և տերմինալների մեծ ցանցի միջոցով: Հիշեցնում ենք, որ Արդշինբանկի քարտապանները կարող են նույն սակագներով կանխիկացումներ իրականացնել նաև ԱԿԲԱ Կրեդիտ Ագրիկոլ Բանկի բոլոր բանկոմատներում, ինչպես նաև վարկերի մարումներ, հաշվի համալրումներ իրականացնել առցանց՝  ինքնասպասարկման տերմինալների միջոցով:

6.     Բանկի հետ Կապ կարող եք հաստատել շուրջօրյա, շաբաթվա բոլոր օրերին Հեռախոսային կենտրոնի միջոցով 012 22 22 22 հեռախոսահամարով: Կարող եք նաև  www.ardshinbank.am կայքում Հետզանգի պատվեր դաշտում լրացնել Ձեր հեռախոսահամարը և մենք կապ կհաստատենք Ձեզ հետ: Մենք առցանց կապի մեջ ենք նաև պաշտոնական ֆեյսբուքյան էջի միջոցով: Մոբայլ հավելվածի հետ կապված հարցերի դեպքում կարող եք գրել մեզ նաև հավելվածի «Կապ բանկի հետ» բաժնի միջոցով՝ կցելով խնդիրը արտացոլող սքրինշոտ:

Սիրելի հաճախորդներ, Բանկ այցելելու անհրաժեշտության դեպքում, խնդրում ենք պահպանել անվտանգության կանխարգելիչ բոլոր միջոցները, որոնք առաջարկում է Առողջապահության նախարարությունը:

Մաղթում ենք Ձեզ առողջություն և հույս ունենք, որ մեր հեռահար սպասարկումը կխնայի ոչ միայն Ձեր առողջությունը, այլ նաև ժամանակը:

Content for comparison

ԷՋԸ ԹԱՐՄԱՑՎԵԼ Է
Developed by Studio One