Փոքր և միջին ձեռնարկատիրական վարկեր Արդշինբանկից | ardshinbank

Փոքր և միջին ձեռնարկատիրական վարկեր Արդշինբանկից

Արդշինբանկն առաջարկում է բիզնես վարկեր փոքր և միջին ձեռնարկատիրական գործունեությամբ և գյուղատնտեսությամբ զբաղվող իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցներին շահավետ պայմաններով: Վարկերը տրամադրվում են կախված արժույթից սկսած 8% տարեկան տոկոսադրույքից, մինչև 15 տարի ժամկետով, մինչև 100 մլն. ՀՀ դրամի չափով:

Գումարի չափից կախված վարկերը հնարավոր է ստանալ նաև առանց հաճախորդի գործունեության ֆինանսական վերլուծության և եկամուտը հավաստող փաստաթղթերի ներկայացման, ինչպես նաև առանց գրավի առկայության: 

Վարկերը հասանելի են ՀՀ տարածքում գործող Բանկի բոլոր մասնաճյուղերում` ձեռնարկատիրական, այդ թվում` գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվող ՀՀ ռեզիդենտ իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցների համար:  

Բիզնես վարկերի պայմանների մանրամասներին ծանոթանալու համար խնդրում ենք այցելել Բանկի կայքէջ` https://bit.ly/2yMuqRb հետևյալ հղումով:

 

Content for comparison

ԷՋԸ ԹԱՐՄԱՑՎԵԼ Է
Developed by Studio One