Վերաֆինանսավորման նոր հնարավորություններ Արդշինբանկից | ardshinbank

Վերաֆինանսավորման նոր հնարավորություններ Արդշինբանկից

Արդշինբանկը հնարավորություն է ընձեռում ֆիզիկական անձանց օգտվել նվազող սահմանաչափով վարկային գծի շրջանակներում վերաֆինանսավորման պայմաններից: Տեղափոխելով առանց գրավ բոլոր վարկերը Արդշինբանկ` հաճախորդները կսպասարկվեն առավել բարենպաստ պայմաններով: Հայտերը կընդունվեն առանց եկամուտները հաստատող փաստաթղթերի, իսկ որոշումը կկայացվի տեղում: 

Նվազող սահմանաչափով վարկային գիծը յուրաքանչյուր ամիս նվազեցվում է ամսական հավասարաչափ գումարի չափով, որի արդյունքում վարկառուն հնարավորություն է ստանում կանոնավոր մարել և թեթևացնել ամսական վարկային պարտավորությունները: Արդշինբանկի նվազող վարկային գծի առավելություններից է 0% անվանական տոկոսադրույքը,  աշխատավարձի մինչև 14-ապատիկ չափով գումար ստանալու և մինչև 70 ամիս ժամկետով վարկը մարելու հնարավորությունը: Բանկը գանձում է ամսական սպասարկման վարձ վարկային գծի պայմանագրային գումարի 1%-ի չափով:

Նվազող սահմանաչափով վարկային գծի պայմանների մասին առավել մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ այցելելով https://goo.gl/FG2mBH կամ զանգահարելով (012) 22 22 22 հեռախոսահամարին:

 

Content for comparison

ԷՋԸ ԹԱՐՄԱՑՎԵԼ Է Ուրբ, 2018-06-15 16:20
Developed by Studio One