Վերանորոգեք Ձեր բնակարանը Արդշինբանկի հետ | ardshinbank

Վերանորոգեք Ձեր բնակարանը Արդշինբանկի հետ

Արդշինբանկն առաջարկում է «Ջերմ օջախ» էներգաարդյունավետ վերանորոգման վարկ բնակելի անշարժ գույքի վերանորոգման համար: Վարկի գումարի առնվազն 40%-ը պետք է հատկացվի էներգաարդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումներին և սարքավորումների ու նյութերի ձեռքբերմանը: Վարկը տրամադրվում է առանց գրավի, մինչև 3 մլն. ՀՀ դրամի չափով: «Ջերմ օջախ» վարկի շրջանակում հաճախորդին կտրամադրվի բոնուսային դրամաշնորհ՝ վարկի գումարի մինչև 15%-ի չափով:

«Ջերմ օջախ» վարկը հնարավորություն կտա հաճախորդներին՝  

  • Բարելավել բնակարանային պայմանները,
  • Կրճատել կոմունալ ծախսերը,
  • Ձեռք բերել էներգաարդյունավետ կենցաղային տեխնիկա,
  • Ստանալ բոնուսային դրամաշնորհ՝ վարկի գումարի 5 կամ 15 %-ի չափով:

Բանկը հոգացել է նաև հիփոթեքի գործող վարկառուների մասին. վերջիններս նույնպես կարող են օգտվել առաջարկվող վերանորոգման վարկից առավել հեշտացված և արտոնյալ պայմաններով:

Ծրագիրն իրականացնում է Ազգային Հիփոթեքային Ընկերությունը՝ Ֆրանսիայի զարգացման գործակալության և Հարևանության ներդրումային հաստատության աջակցությամբ:

Պայմանների մանրամասներին ծանոթանալու համար խնդրում ենք այցելել https://bit.ly/2DeTI9O հղմամբ կամ զանգահարել բանկի շուրջօրյա գործող կոմունիկացիոն կենտրոն` 012222222 հեռախոսահամարով:

 

Content for comparison

ԷՋԸ ԹԱՐՄԱՑՎԵԼ Է
Developed by Studio One