Վերաբացվեց Արդշինբանկի «Մալաթիա» մասնաճյուղը | ardshinbank

Վերաբացվեց Արդշինբանկի «Մալաթիա» մասնաճյուղը

Մայիսի 24-ին Արդշինբանկի «Մալաթիա» մասնաճյուղը իր դռները բացեց հաճախորդների առջև՝ վերանորոգված, հագեցած նոր տեխնիկայով և համապատասխանեցված Բանկի կորպորատիվ ոճին: Այսուհետ ք. Երևան Սեբաստիայի 32 հասցեում գտնվող «Մալաթիա» մասնաճյուղի հաճախորդներին կմատուցվեն արագ և որակյալ համալիր բանկային ծառայություններ: «Մալաթիա» մասնաճյուղը կսպասարկի իր հաճախորդներին երկուշաբթիից ուրբաթ, ժամը 09:15-16:45:

«Մալաթիա»-ն թվով յոթերորդ մասնաճյուղն է, որի վերաբացումը տեղի է ունենում այս տարի՝ «Չարենցավան», «Գյումրի», «Արաբկիր», «Արտաշատ», «Իջևան» և «Նոյեմբերյան» մասնաճյուղերից հետո: Արդշինբանկի մասնաճյուղային ցանցի արդիականացման գործընթացն ուղղված է ոչ միայն հարմարավետ ու ժամանակակից լուծումների ապահովմանը, այլ նաև հաճախորդների սպասարկման որակի բարձրացմանը: Մինչև տարեվերջ Բանկը մտադիր է վերաբացել ևս 4 մասնաճյուղ: 

Ներկայումս Արդշինբանկի մասնաճյուղային ցանցը խոշորագույններից է ՀՀ բանկային համակարգում՝ 63 մասնաճյուղ:

 

 

Content for comparison

ԷՋԸ ԹԱՐՄԱՑՎԵԼ Է
Developed by Studio One