Վաղարշապատ քաղաքում վերաբացվել է Արդշինբանկի «Վաղարշապատ» մասնաճյուղը | ardshinbank

Վաղարշապատ քաղաքում վերաբացվել է Արդշինբանկի «Վաղարշապատ» մասնաճյուղը

Փետրվարի 21-ին Արդշինբանկն արդիականացրեց ևս մեկ մարզային մասնաճյուղ: Վաղարշապատ քաղաքի Մ. Մաշտոցի 28 հասցեում հիմնանորոգումից հետո վերստին իր դռները բացեց «Վաղարշապատ» մասնաճյուղը: Մասնաճյուղը կմատուցի Արդշինբանկի կողմից առաջարկվող բոլոր ծառայություննները, այդ թվում սպառողական, հիփոթեքային և բիզնես վարկեր, բանկային փոխանցումներ, ավանդների ընդունում և այլն: Կգործի նաև ինքնասպասարկման գոտի, որտեղ հաճախորդները կարող են իրականացնել բանկային գործարքներ 24/7 ռեժիմով:
 
«Այսօր Արդշինբանկն ունի 63 մասնաճյուղ և մարզերում մասնաճյուղերի քանակով առաջիններից է բանկային համակարգում: Արմավիրի մարզում ունենք երեք ակտիվ աշխատող մասնաճյուղեր, որոնցից երկուսը գտնվում են Վաղարշապատ քաղաքում: «Վաղարշապատ» մասնաճյուղը տարին սկսում է ամբողջությամբ վերանորոգված և տեխնիկապես հագեցած, 2020 թվականի ծրագրերում է նաև «Էջմիածին» մասնաճյուղի վերանորոգումը: Մենք կարևորում ենք մասնաճյուղերի արդիականացման այս գործընթացը, քանի որ այդ կերպ ապահովում ենք սպասարկման ժամանակակից և առավել հարմարավետ պայմաններ հանրապետության նույնիսկ ամենահեռավոր շրջանների բնակչության համար», - իր խոսքում նշեց Արդշինբանկի Կորպորատիվ բիզնեսի տնօրեն Արթուր Գյուլազյանը:
 
Մասնաճյուղն աշխատելու է երկուշաբթիից ուրբաթ՝ ժամը 09:15-16:45: Հնարավոր հերթերից խուսափելու համար հաճախորդները կարող են ամրագրել իրենց այցելությունը Բանկի Մոբայլ բանկինգ հավելվածի միջոցով: Բանկի Մոբայլ բանկինգ հավելվածից ակտիվ օգտվում են ավելի քան 100,000 հաճախորդ, որոնց հնարավորություն է տրվում իրականացնել գրեթե բոլոր բանկային գործարքները՝ առանց Բանկ այցելելու:
 
 
Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

Content for comparison

ԷՋԸ ԹԱՐՄԱՑՎԵԼ Է
Developed by Studio One