Պարտատոմսերի տեղաբաշխման ավարտ | ardshinbank

Պարտատոմսերի տեղաբաշխման ավարտ

«Արդշինբանկ» ՓԲԸ-ն տեղաբաշխման նախատեսված ավարտից շուտ հաջողությամբ ավարտել է 5.25% տարեկան եկամտաբերությամբ արտարժութային անվանական արժեկտրոնային պարտատոմսերի թողարկման և տեղաբաշխման գործընթացը:

Նախատեսված է, որ պարտատոմսերը կցուցակվեն Հայաստանի ֆոնդային բորսայում:

«Արդշինբանկ» ՓԲԸ կողմից թողարկված արտարժութային պարտատոմսերի ծավալը կազմում է 5,000,000.00 ԱՄՆ դոլար, շրջանառության ժամկետը՝ 27 ամիս, արժեկտրոնային եկամտի վճարումն իրականացվելու է եռամսյակային պարբերականությամբ:

Պարտատոմսերի մարումը կիրականացվի 2022 թվականի մարտի 16-ին:

 

 

 

Content for comparison

ԷՋԸ ԹԱՐՄԱՑՎԵԼ Է Երկ, 2020-02-10 18:09
Developed by Studio One