Շարունակում ենք մնալ մեր հաճախորդների կողքին | ardshinbank

Շարունակում ենք մնալ մեր հաճախորդների կողքին

Կորոնավիրուսի հետ կապված ստեղծված իրավիճակով պայմանավորված Արդշինբանկը տեղեկացնում է, որ.

1. հյուրատնային, ռեստորանային, տրանսպորտի, զվարճանքի ոլորտում գործող մեր գործընկեր իրավաբանական անձ հաճախորդներին, որոնց եկամուտները (հասույթները) նվազել են իրենցից անկախ հանգամանքների բերումով, որի հետևանքով դժվարացել է վարկային պարտավորությունները պայմանագրին համապատասխան կատարելը, կարող են դիմել Արդշինբանկում իրենց սպասարկող պատասխանատուներին՝ վարկային պարտավորությունների հետ կապված անհատական մոտեցում ստանալու համար: 

2. ֆիզիկական անձ, անհատ ձեռներեցներ հաճախորդները ժամկետային վարկային պարտավորությունների գծով երկու ամսվա ընթացքում՝ մինչև մայիսի 15-ը, հերթական մարումներ և վճարներ չիրականացնելու դեպքում չեն համարվելու ժամկետանց և հետևաբար տույժ, տուգանքներ չեն հաշվարկվելու: Միաժամանակ, եկամուտ ստացող բոլոր քաղաքացիներին հորդորում ենք հնարավորության դեպքում իրականացնել իրենց վարկերի գծով վճարները, որպեսզի երկու ամիս հետո առավելագույնս խուսափեն ապագա վճարումների բեռը ավելացնելուց:

 

 

Content for comparison

ԷՋԸ ԹԱՐՄԱՑՎԵԼ Է Հնգ, 2020-03-19 19:50
Developed by Studio One