Մնացե՛ք տանը և եղե՛ք առողջ: Արդշինբանկն ապահովում է իր հաճախորդների հիփոթեքային վարկերի վճարված տոկոսագումարների մասին տեղեկանքների տրամադրումը ՊԵԿ-ին | ardshinbank

Մնացե՛ք տանը և եղե՛ք առողջ: Արդշինբանկն ապահովում է իր հաճախորդների հիփոթեքային վարկերի վճարված տոկոսագումարների մասին տեղեկանքների տրամադրումը ՊԵԿ-ին

Հարգելի՛ հաճախորդներ,

Հաշվի առնելով կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված արտակարգ իրավիճակը՝ տեղեկացնում ենք, որ 2020 թվականի 1-ին եռամսյակի ընթացքում հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսագումարի մասին տեղեկանքը, Բանկը կներկայացնի Պետական եկամուտների կոմիտե (ՊԵԿ) եկամտային հարկի գումարների փոխհատուցման նպատակով: Տեղեկանքը նաև կուղարկվի Ձեր էլեկտրոնային փոստին մինչև ապրիլի 15-ը:

Հաճախորդների տեղեկանքների տրամադրման միջնորդավճարները կգանձվեն հաճախորդների հաշիվներից՝ ստանդարտ սակագնով: Հաճախորդների հաշիվներին դրամական միջոցների բացակայության դեպքում միջնորդավճարը կգանձվի հետագա մուտքերից: Տեղեկանքները կներկայացվեն հարկային մարմին մինչև սույն թվականի ապրիլի 15-ը: Եկամտային հարկի գումարների վերադարձման համար դիմումները առցանց ներկայացնելու մանրամասներին ծանոթացեք՝ https://www.gov.am/am/news/item/14207/ :

Հարցերի դեպքում խնդրում ենք դիմել Բանկի շուրջօրյա գործող կոմունիկացիոն կենտրոն 012 222222 հեռախոսահամարով կամ հաղորդագրություն ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին կամ ֆեյսբուքյան էջին:

Ստորև հարց ու պատասխանը օգտակար կլինեն Ձեզ: Մնացե՛ք տանը և եղե՛ք առողջ:

 

ՀԱՐՑ ՈՒ ՊԱՏԱՍԽԱՆ

  • Ի՞նչ կտա սա հաճախորդին
    • Խնայել ժամանակը,
    • Խնայել տրանսպորտային ծախսերը՝ տնից դեպի Բանկ, Բանկից՝ ՊԵԿ, ՊԵԿ-ից՝ տուն,
    • Խնայել և´ Ձեր, և´ Ձեր ընտանիքի անդամների, և´ Բանկի սպասարկողների առողջությունը,
    • Հնարավորություն մնալ տանը:

 

  • Ո՞ր հաճախորդներին է սա վերաբերում
  • Սա վերաբերում է այն հաճախորդներին, որոնց 2020թ-ի 1-ին եռամսյակի ընթացքում Բանկը տրամադրել է հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսագումարի մասին տեղեկանք:

 

  • Արդյոք Բանկը ներկայացնելու է ՊԵԿ նաև հաճախորդի դիմումը
    • Ոչ, Բանկը ՊԵԿ ներկայացնում է միայն վճարված տոկոսների մասին տեղեկանք: Դիմումը ներկայացնում է հաճախորդը՝ էլեկտրոնային կամ թղթային տարբերակով, համաձայն հետևյալ հղման https://www.gov.am/am/news/item/14207/ :

 

  • Ինչպե՞ս տեղեկանալ վճարված տոկոսագումարների չափի մասին
    • Գումարի չափի մասին կարող եք իմանալ Ձեզ էլեկտրոնային փոստին ուղարկված տեղեկանքից կամ կապ հաստատելով Բանկի կոմունիկացիոն կենտրոնի հետ շուրջօրյա գործող 012-222222 հեռախոսահամարով: Կարող եք նաև Բանկի պաշտոնական ֆեյբուքյան էջին անձնական հաղորդագրության միջոցուվ ուղարկել Ձեր հեռախոսահամարը և աշխատակիցը կապ կհաստատի Ձեզ հետ:

                                                                   

  • Ստանալու է արդյոք Հաճախորդը տեղեկացում/ծանուցում տեղեկանքը ուղարկված լինելու մասին
    • Այո, տեղեկանքը կուղարկվի Ձեր էլեկտրոնային փոստին:

 

  • Ի՞նչ անել նոր դիմումների դեպքում, այսինքն, եթե առաջին անգամ եք դիմում եկամտահարկի վերադարձի համար:
    • Առաջին անգամ եկամտահարկի վերադարձի դիմում ներկայացնող հաճախորդները հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսագումարի մասին տեղեկանքը ստանալու նպատակով կարող են մոտենալ Բանկի ցանկացած մասնաճյուղ:

 

  • Ի՞նչ անել, եթե ՊԵԿ-ից պնդում են, որ տեղեկանքը չի ուղարկվել Բանկի կողմից կամ Դուք չեք ստացել այն էլեկտրոնային փոստով:
    • Անհրաժեշտ է դիմել Բանկի շուրջօրյա գործող կոմունիկացիոն կենտրոն 012 222222 հեռախոսահամարով կամ հաղորդագրություն ուղարկել Բանկի պաշտոնական կայքէջին կամ ֆեյսբուքյան էջին:

 

  • Գանձվելու է արդյոք միջնորդավճար ներկայացված տեղեկանքների համար:
    • Գանձվելու է ստանդարտ սակագին, որը գանձվում է հաճախորդից նույն տեղեկանքը Բանկից առձեռն ստանալու դեպքում: Այլ լրացուցիչ միջնորդավճար չի գանձվեու: Հաճախորդի հաշվին բավարար միջոցներ չլինելու դեպքում, այն կգանձվի հետագայում հաշվին մուտքագրված միջոցներից:

 

  • Գանձվելու է արդյոք գումար կրկնակի տեղեկանքի համար:
    • Միայն այն դեպքում, եթե հաճախորդն իր կամքով կրկնակի տեղեկանք է վերցնում Բանկից:

 

Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից:

Content for comparison

ԷՋԸ ԹԱՐՄԱՑՎԵԼ Է Երկ, 2020-04-06 12:47
Developed by Studio One