Միջազգային ներդրումային բանկի կողմից Արդշինբանկը ճանաչվել է «2018 թվականի ամենաակտիվ թողարկող բանկը Հայաստանում» | ardshinbank

Միջազգային ներդրումային բանկի կողմից Արդշինբանկը ճանաչվել է «2018 թվականի ամենաակտիվ թողարկող բանկը Հայաստանում»

Կենտրոնական և արևելյան եվրոպական երկրների ասոցիացիայի (ВАСЕЕ) 38-րդ տարածաշրջանային բանկային կոնֆերանսի շրջանակներում, Միջազգային ներդրումային բանկի կողմից Արդշինբանկը ճանաչվել է «2018 թվականի Ամենաակտիվ թողարկող բանկը Հայաստանում»: Այս տարի կոնֆերանսը նվիրված էր բանկային երաշխիքներին:

Արդշինբանկը ճանաչվել է Trade Finance Award անվանակարգի հաղթող, որպես 2018թ-ի Հայաստանի ամենաակտիվ թողարկող բանկ:

Միջոցառմանը մասնակցել են ավելի քան 164 մասնակիցներ 26 երկրներից, որոնց թվում էին կենտրոնական և կոմերցիոն բանկերի ներկայացուցիչներ, ֆինանսական խորհրդատուներ, բանկային համակարգի ծրագրային լուծումներ ապահովող ՏՏ ոլորտի ներկայացուցիչներ, ինչպես նաև անկախ վերլուծաբաններ:

Հիշեցնենք, որ Արդշինբանկը բազմիցս ճանաչվել է տարբեր անվանակարգերի հաղթող հեղինակավոր միջազգային կառույցների և ամսագրերի կողմից, ինչպիսիք են "The Banker", "Global Finance", "Euromoney", "Thomson Reuters", Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկը (ՎԶԵԲ), Եվրասիական զարգացման բանկը (ԵԶԲ), Ասիական զարգացման բանկը:

***

Արդշինբանկը Հայաստանի միակ մասնավոր ընկերությունն է, որը միջազգային կապիտալի շուկաներում թողարկել է եվրոպարտատոմսեր: Բանկն ունի միջազգային հեղինակավոր վարկանիշային գործակալություններից ստացված վարկանիշ՝ հավասար Հայաստանի Հանրապետության վարկանիշային մակարդակին: «Financial Times» կազմակերպության «The Banker» ամսագրի կողմից ճանաչվել է Հայաստանի 2018 թվականի «Տարվա լավագույն բանկ»:

 

Content for comparison

ԷՋԸ ԹԱՐՄԱՑՎԵԼ Է
Developed by Studio One