Հայտարարություն դոլարային պարտատոմսերի հրապարակային առաջարկի վերաբերյալ | ardshinbank

Հայտարարություն դոլարային պարտատոմսերի հրապարակային առաջարկի վերաբերյալ

ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 2019թ. մայիսի 17-ի Թիվ N 1/297Ա որոշմամբ գրանցվել է «Արդշինբանկ» ՓԲԸ անվանական արժեկտրոնային պարտատոմսերի ծրագրային ազդագիրը:

«Արդշինբանկ» ՓԲԸ անվանական արժեկտրոնային պարտատոմսերի հերթական տեղաբաշխումն իրականացվելու է 2019 թվականի հոկտեմբերի 10-ից մինչև 2019 թվականի դեկտեմբերի 10-ը ժամը 16:30-ն ընկած ժամանակահատվածում:

Պարտատոմսերի ձեռքբերման համար ներդրողները սահմանված կարգով պետք է լրացնեն և պատշաճ կերպով «Արդշինբանկ» ՓԲԸ առաքեն կամ ներկայացնեն Պարտատոմսերի ձեռքբերման հայտ/հայտեր:

Պարտատոմսերի ձեռքբերման հայտի լրացումից և պատշաճ կերպով «Արդշինբանկ» ՓԲԸ առաքումից հետո, սակայն ոչ ուշ քան պարտատոմսերի ձեռքբերման օրվա ժամը 16:30-ը պարտատոմս ձեռք բերել ցանկացող Բանկի հաշվետեր իրավաբանական և/կամ ֆիզիկական անձինք պետք է վճարում կատարեն իրենց՝ «Արդշինբանկ» ՓԲԸ-ում բացված համապատասխան հաշվեհամարներին, իսկ ոչ հաշվետեր իրավաբանական և/կամ ֆիզիկական անձինք՝ թողարկման նպատակով «Արդշինբանկ» ՓԲԸ-ում բացված 2470062828560000 տարանցիկ հաշվեհամարին՝ պարտատոմսերի ձեռքբերման հայտ-հանձնարարականում նշված քանակի պարտատոմսեր ձեռք բերելու համար:

Ծրագրային ազդագրի և Թողարկման վերջնական պայմանների էլեկտրոնային տարբերակը կարելի է բեռնել հետևյալ հղումներով՝ttps://bit.ly/2Ka0RwNhttps://bit.ly/2Z0i5kx, իսկ թղթային տարբերակները` այցելելով «Արդշինբանկ» ՓԲԸ գլխամասային գրասենյակ Գրիգոր Լուսավորիչ 13, 13/1 հասցեով:

Պարտատոմսերի էական պայմանները

ԴԱՍԸ

Անվանական արժեկտրոնային

ԱՆՎԱՆԱԿԱՆ ԱՐԺԵՔԸ

100 ԱՄՆ դոլար

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԾԱՎԱԼԸ

5,000,000 ԱՄՆ դոլար

ՔԱՆԱԿԸ

50,000 հատ

ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏ

27 ամիս

ԹՈՂԱՐԿՄԱՆ ԱՄՍԱԹԻՎ

10/10/2019

ՄԱՐՄԱՆ ԱՄՍԱԹԻՎ

10/01/2022

ԱՐԺԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ

5.40%

ԱՐԺԵԿՏՐՈՆՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ՊԱՐԲԵՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

3 ամիս պարբերականությամբ

 

ՏԵՂԱԲԱՇԽՈՂԸ

«Արդշինբանկ» ՓԲԸ

 

 

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: 

Content for comparison

ԷՋԸ ԹԱՐՄԱՑՎԵԼ Է
Developed by Studio One