Խնայողական հաշիվներ | ardshinbank

Խնայողական հաշիվներ

Արդշինբանկը ներդրել է նոր Խնայողական հաշիվ ծառայությունը, որը հնարավորություն է տալիս կատարել ՀՀ դրամով ազատ միջոցների խնայողություն և դրանց դիմաց ամսական պարբերականությամբ ստանալ տոկոսագումարներ: Խնայողական հաշվին օրական 50,000 ՀՀ դրամ և ավել մնացորդի դիմաց տոկոսագումարը հաշվարկվում է ելնելով 6 - 9,5 % տարեկան տոկոսադրույքից՝ կախված գումարը հաշվին պահելու ժամկետից: Որքան երկար է խնայողության ժամկետը և մեծ է գումարը, այնքան բարձր է տոկոսադրույքը:

Խնայողական հաշվի բացումը, հաշվից գումարի կանխիկացումը և փոխանցումը Բանկում առկա հաճախորդի այլ բանկային (քատային) հաշվին կատարվում է անվճար:

Նշենք նաև, որ խնայողական հաշվի համալրումներն ու հաշվից փոխանցումները հասանելի են բանկի մոբայլ հավելվածի միջոցով: Մոբայլ բանկինգ հավելվածը ներբեռնելու և անհրաժեշտ կարգավորումներն անելու համար խնդրում ենք այցելել https://bit.ly/2Lvjeys հղմամբ:

Խնայողական հաշվի պայմանների մանրամասներին ծանոթանալու համար խնդրում ենք այցելել https://bit.ly/2WrbQoX հղմամբ կամ զանգահարել Արդշինբանկի կոմունիկացիոն կենտրոն շուրջօրյա գործող 012222222 հեռախոսահամարով:

***

Արդշինբանկը Հայաստանի միակ մասնավոր ընկերությունն է, որը միջազգային կապիտալի շուկաներում թողարկել է եվրոպարտատոմսեր: Բանկն ունի միջազգային հեղինակավոր վարկանիշային գործակալություններից ստացված վարկանիշ՝ հավասար Հայաստանի Հանրապետության վարկանիշային մակարդակին: «Financial Times» կազմակերպության «The Banker» ամսագրի կողմից ճանաչվել է Հայաստանի 2018 թվականի «Տարվա լավագույն բանկ»:

 

Content for comparison

ԷՋԸ ԹԱՐՄԱՑՎԵԼ Է
Developed by Studio One