Թալին քաղաքի բնակիչներն արդեն կարող են սպասարկվել Արդշինբանկի վերանորոգված և ժամանակակից գրասենյակում | ardshinbank

Թալին քաղաքի բնակիչներն արդեն կարող են սպասարկվել Արդշինբանկի վերանորոգված և ժամանակակից գրասենյակում

Սույն թվականի մայիսի 30-ից սկսած Թալին քաղաքի բնակիչները կարող են սպասարկվել Արդշինբանկի վերանորոգված  և ժամանակակից գրասենյակում: Այս տարվա ընթացքում սա արդեն հինգերորդ տարածաշրջանային մասնաճյուղն է, որտեղ Բանկի հաճախորդները, վերանորոգումից հետո, սպասարկվում են արդիականացված և առավել հարմարավետ պայմաններում:

Թալինի քաղաքապետ Սարգիս Արամյանը, ով մասնակցում էր մասնաճյուղի բացման պաշտոնական արարողությանը, նշեց.  «Շատ կարևոր է այն հանգամանքը, որ Բանկը մշտապես ուշադրության  կենտրոնում է պահում մարզային մասնաճյուղերը և նպաստում դրանց հավասարաչափ զարգացմանը: Առավել քան համոզված եմ, որ նման պայմանները և ժամանակակից լուծումները հնարավորություն կընձեռեն առավել արդյունավետ կազմակերպել աշխատանքը»:

Արդշինբանկի Ռազմավարական զարգացման տնօրեն Արմեն Գասպարյանը շնորհակալություն հայտնեց մարզի ղեկավարությանը և ներկաներին հավելելով.  «Վերաբացված գրասենյակում մեզ հաջողվել է համատեղել ֆունկցիոնալությունը, ժամանակակից լուծումները և անհատական մոտեցումը: Մենք փորձել ենք անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի յուրաքանչյուր հաճախորդ ստանա անհատական սպասարկում: Ավելին, հաճախորդների սպասարկման որակի բարելավմանն ուղղված մեր ծրագիրը չի սահմանափակվում միայն վերանորոգված գրասենյակների բացումով: Արդիականացնելով գործող գրասենյակները՝  սպասարկող անձնակազմն անցնում է հատուկ վերապատրաստումներ սպասարկումն  ավելի որակյալ և օպերատիվ դարձնելու նպատակով»:

Վերաբացված մասնաճյուղը, որ գործում է Խանջյան 12 հասցեում,  համապատասխանում է ժամանակակից բոլոր պահանջներին և նախագծված է այնպես, որպեսզի յուրաքանչյուր հաճախորդ կարողանա սպասարկվել  «մեկ պատուհանի սկզբունքով»:

Նշենք, որ Արդշինբանկի մասնաճյուղային ցանցը խոշորագույնն է և ամենազարգացածներից մեկը ՀՀ բանկային համակարգում:  Մայիս ամսվա դրությամբ Հայաստանի տարածքում գործում է Արդշինբանկի 64 մասնաճյուղ:  

    

  

 

Content for comparison

ԷՋԸ ԹԱՐՄԱՑՎԵԼ Է Հնգ, 2017-06-01 18:14
Developed by Studio One