Երեխաների պաշտպանության միջազգային օրը Արդշինբանկի հետ | ardshinbank

Երեխաների պաշտպանության միջազգային օրը Արդշինբանկի հետ

Արդշինբանկում ավանդույթ է ձևավորվել յուրաքանչյուր տարի հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը, կազմակերպել հանդիպում իր աշխատակիցների երեխաների հետ:

Բանկային գործունեությանը, խնդիրներին, նպատակներին ու պատմությանը ծանոթացնելու նպատակով՝ Արդշինբանկի աշխատակիցները ուղեկցեցին երեխաներին ՀՀ կենտրոնական բանկի Այցելուների կենտրոն: Երեխաները այցելեցին դրամանիշերի ստուգման լաբորատորիա, մասնակցեցին խաղերի, դիտեցին տեսաֆիլմ ազգային դրամի պատմության մասին, գների կայունությունը և ֆինանսական համակարգի գործունեությունը բացատրող մուլտֆիլմ, ինչպես նաև թեմատիկ տեսահոլովակներ: Այնուհետև այցելեցին Բանկի Գլխամասային գրասենյակ՝ ամփոփելու օրվա ընթացքում իրենց հուզող հարցերին ստացած պատասխանները:

Հավելենք, որ կարևորելով երեխաների լիարժեք ներգրավվածությունը արդիական տեղեկատվական համակարգում՝ օրեր առաջ Արդշինբանկը անակնկալ մատուցեց Գյումրու թիվ 27 և Արթիկի թիվ 8 դպրոցների սաներին՝ ֆինանսավորելով համակարգչային դասասենյակների վերանորոգումը, կահավորումը և համալրումը թվով 25 նոր համակարգիչներով:

Արդշինբանկը շնորհավորում է բոլոր երեխաներին այս գեղեցիկ օրվա կապակցությամբ՝ մաղթելով անհոգ մանկություն, անսպառ ժպիտ և անակնկալներով լեցուն կյանք:

Content for comparison

ԷՋԸ ԹԱՐՄԱՑՎԵԼ Է
Developed by Studio One