Երեխաների պաշտպանության միջազգային օրը Արդշինբանկը երեխաներին հրավիրել է ֆիլմ դիտելու | ardshinbank

Երեխաների պաշտպանության միջազգային օրը Արդշինբանկը երեխաներին հրավիրել է ֆիլմ դիտելու

Հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը, Արդշինբանկը նվեր է մատուցել աշխատակիցների երեխաներին՝ նրանց հրավիրելով Մոսկվա կինոթատրոն՝ «Օլիմպիկոս» նոր անիմացիոն ֆիլմի դիտմանը: 

«Օլիմպիկոս» մուլտֆիլմի թողարկումը նվիրված է Տոկիոյում ամառային Օլիմպիական խաղերի բացմանը: Այդ առիթով երեխաների համար նախատեսված ցուցադրումից առաջ ստեղծագործական խմբի անդամները ներկայացրին մուլտֆիլմի գլխավոր հերոսին՝ 385 թվականին բռնցքամարտում Օլիմպիական չեմպիոն դարձած՝ Մեծ Հայքի Վարազդատ թագավորին, որը պատմական, իրական կերպար է: Փոքրիկ հանդիսատեսին պատմեցին նաև մուլտֆիլմի ստեղծման մասին:

Արդշինբանկի անունից երեխաներին և նրանց ծնողներին շնորհավորել է Մարքեթինգային հաղորդակցությունների վարչության պետ Նաիրա Առաքելյանը՝ հույս հայտնելով, որ բոլորս ուշադիր կհետևենք այս ամռանը Տոկիոյում տեղի ունեցող ամառային Օլիմպիական խաղերին, որոնք երեխաների մեջ կդաստիարակեն սեր ու դրական վերաբերմունք դեպի այդ ոլորտը. «Տոնական այս օրը մեր երկրի բոլոր երեխաներին մաղթում ենք խաղաղ, անամպ երկինք և բազմաթիվ ուրախ հանդիպումներ, ինչպիսիք այսօր են: Թող մեր երեխաները մեծանան առողջ և երջանիկ»:

Հիշեցնենք, որ լիամետրաժ մուլտֆիլմ «Օլիմպիկոս»-ը ստեղծվել է Սահակյանց անիմացիոն ստուդիայի կողմից՝ Շարմ Հոլդինգ ընկերության հետ համագործակցությամբ։

Արդշինբանկը անմիացիոն ֆիլմի գործընկերն է, ինչպես նաև այս ամռանը Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում կայանալիք Օլիմպիական խաղերի բոլոր հեռուստահեռարձակումների միակ հովանավորը Հայաստանի Հանրային հեռուստատեսությամբ:

 

Content for comparison

ԷՋԸ ԹԱՐՄԱՑՎԵԼ Է Հնգ, 2021-06-03 14:47
Developed by Studio One