Արդշինբանկ. Menu.am անվճար առաքում և այլ առավելություններ Visa քարտապանների համար | ardshinbank

Արդշինբանկ. Menu.am անվճար առաքում և այլ առավելություններ Visa քարտապանների համար

Visa վճարային համակարգը և Menu.am-ը մեկնարկել են համատեղ ակցիա Visa քարտապանների համար:

Ս.թ. ապրիլի 11-ից մինչև հոկտեմբերի 31-ը Արդշինբանկի հաճախորդները www.menu.am կայքով պատվերներ կատարելու և Visa քարտով վճարելու դեպքում առաքման ծառայությունից կօգտվեն անվճար, իսկ առավելագույն թվով պատվերներ իրականացրած Visa քարտապանը կստանա 100 ԱՄՆ դոլարին համարժեք դրամի սահմանում անվճար պատվերներ իրականացնելու հնարավորություն. ակցիայի հաղթողները հայտնի կդառնան յուրաքանչյուր ամսվա վերջում:

Ակցիայի վերոնշյալ հնարավորություններից օգտվելու համար անհրաժեշտ է www.menu.am կայքում պատվերի վճարումն իրականացնելիս կիրառել #VISAMENU պրոմոկոդը: Առաքման ծառայության գումարը հետ կփոխանցվի հաճախորդի menu.am հաշվեկշռին վճարումից հետո 24 ժամվա ընթացքում: 

Արդշինբանկի Visa քարտերի մի շարք առավելություններին և սակագնային փաթեթին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով` https://bit.ly/3eca58j:

Content for comparison

ԷՋԸ ԹԱՐՄԱՑՎԵԼ Է
Developed by Studio One