Արդշինբանկ. Եվս մեկ քայլ դեպի հաճախորդը | ardshinbank

Արդշինբանկ. Եվս մեկ քայլ դեպի հաճախորդը

ԱՐԴՇԻՆԲԱՆԿԻ հաճախորդներն այսուհետ ՅՈՒՓԵՅ ՓԲԸ 42 մասնաճյուղերում կարող են կատարել հաշիվների համալրումներ ու վարկերի մարումներ առցանց ռեժիմով:

Սա ևս մեկ քայլ է դեպի հաճախորդը: Բանկը շարունակաբար բարելավում է սպասարկման պայմանները և քայլեր է ձեռնարկում հաճախորդի համար սպասարկման գործընթացն առավելագույնս հարմարավետ և ավելի մեծ աշխարհագրությամբ հասանելի դարձնելու ուղղությամբ:

uPay մասնաճյուղերը գտնվում են Ucom սպասարկման կենտրոններում, որոնցից 20-ը գտնվում են Երևանում, իսկ 22-ը՝ մարզերում:

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: 

Content for comparison

ԷՋԸ ԹԱՐՄԱՑՎԵԼ Է
Developed by Studio One