Արդշինբանկ. «Ահեղ դատաստան»-ը՝ կրկին հայաստանյան բեմում | ardshinbank

Արդշինբանկ. «Ահեղ դատաստան»-ը՝ կրկին հայաստանյան բեմում

Հանդիսանալով Ա․Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր հովանավորը՝ Արդշինբանկը սիրով տեղեկացնում է, որ սույն թվականի դեկտեմբերի 6-ին և 7-ին Օպերային թատրոնում ներկայացվելու է Ջ. Վերդիի «Ռեքվիեմը»՝ Պաոլո Միչիկեի «Ահեղ դատաստան» բեմադրությամբ: Ներկայացումն ուղեկցվելու է Միքելանջելոյի «Սիքստինյան կապելլայի» եռաչափ տեսապատկերաշարով:

«Ահեղ դատաստան»-ը hայ հանդիսատեսին առաջին անգամ ներկայացվել է 2017 թվականին Արդշինբանկի կողմից նվիրաբերած սարքավորումների շնորհիվ:

Հավելենք, որ նվագախումբը  ղեկավարելու է Ա․Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Կոնստանտին Օրբելյանը:

 

Content for comparison

ԷՋԸ ԹԱՐՄԱՑՎԵԼ Է Չոր, 2018-12-05 18:11
Developed by Studio One