Արդշինբանկ․ ֆիզիկական անձանց վարկերի գծով տույժերի և տուգանքների ներման մասին | ardshinbank

Արդշինբանկ․ ֆիզիկական անձանց վարկերի գծով տույժերի և տուգանքների ներման մասին

Ողջունելով ՀՀ կառավարության որոշումը` Արդշինբանկը տեղեկացնում է, որ շարունակում է ֆիզիկական անձ հաճախորդներին առաջարկել խնդրահարույց վարկային պարտավորությունների վերակառուցման և վերաֆինանսավորման գործիքներ, այդ թվում՝ կուտակված տույժերի և տուգանքների ներման հնարավորությամբ, արդեն իսկ բարելավված պայմաններով:

Մինչև 31.05.2018թ-ը ներառյալ անհուսալի դասակարգված վարկերի գծով պարտավորությունները, պայմաններով սահմանված չափով մարելու դեպքում, դրանց դիմաց հաշվարկված տույժերը և տուգանքները կներվեն ամբողջությամբ:

Բանկն առաջարկում է վարկերի վերակառուցման պայմաններ նաև 90 օր և ավելի ժամկետանց պարտքեր և մասնակի մարման հնարավորություն ունեցող բոլոր վարկառուներին:

Վարկերի տույժերի և տուգանքների ներման և վերակառուցման համար դիմելու գործընթացին և պայմաններին ծանոթանալու համար խնդրում ենք այցելել հետևյալ հղումով` https://bit.ly/2mcDLbS կամ զանգահարել 012 22 22 22 հեռախոսահամարով:

 

Content for comparison

ԷՋԸ ԹԱՐՄԱՑՎԵԼ Է
Developed by Studio One