Արդշինբանկում ոսկու գրավով վարկերը հասանելի են սկսած 0.75%-ից | ardshinbank

Արդշինբանկում ոսկու գրավով վարկերը հասանելի են սկսած 0.75%-ից

Արդշինբանկը տրամադրում է ՀՀ դրամով և ԱՄՆ դոլարով ոսկու գրավով ապահովված վարկեր սկսած 2% և 5% տարեկան տոկոսադրույքներից՝ գյուղատնտեսական և սպառողական նպատակների համար: Բանկն առաջարկում է առողջության և դժբախտ պատահարներից ապահովագրություն, որն իրականացնելու դեպքում, վերոնշյալ տոկոսադրույքները նվազում են 1.25-2.5 տոկոսային կետով:

Վարկերը տրամադրվում են ոսկու գնահատված արժեքի մինչև 600%-ի չափով և մինչև 5 տարի մարման ժամկետով: Հաճախորդները հնարավորություն ունեն ընտրելու վարկի մարման իրենց հարմար եղանակը:

Ոսկու գրավով ապահովված վարկը տրամադրվում է հաշված րոպեների ընթացքում: Վարկը ստանալու համար անհրաժեշտ է անձը հաստատող փաստաթղթով մոտենալ Բանկի 63 մասնաճյուղերից մեկը, բացառությամբ «Կասկադ», «Զվարթնոց» մասնաճյուղերի և գլխամասային գրասենյակի:

Մանրամասն տեղեկատվություն ստանալու համար խնդրում ենք այցելել հետևյալ հղումով` https://goo.gl/nz19UV կամ զանգահարել 012 22 22 22 հեռախոսահամարով:

* տարեկան փաստացի տոկոսադրույքը՝ 7.67-24%

 

Content for comparison

ԷՋԸ ԹԱՐՄԱՑՎԵԼ Է
Developed by Studio One