Արդշինբանկն իրականացնում է SWIFT համակարգով փոխանցումներ առանց բանկային հաշվի բացման | ardshinbank

Արդշինբանկն իրականացնում է SWIFT համակարգով փոխանցումներ առանց բանկային հաշվի բացման

Արդշինբանկը տեղեկացնում է, որ սույն թվականի մայիս ամսից սկսած SWIFT համակարգով փոխանցումները կարող են իրականացնել նաև բանկային հաշիվ չունեցող ֆիզիկական անձիք: SWIFT միջազգային համակարգով փոխանցումներն իրականացվում են ԱՄՆ դոլարով, Եվրոյով և ՌԴ ռուբլիով աշխարհի ցանկացած երկիր հիմնականում 1 օրվա ընթացքում սկսած 6,000 ՀՀ դրամ միջնորդավճարից:

SWIFT համակարգով փոխանցումների և վճարումների սակագների, ինչպես նաև պայմանների և փոխանցման ժամկետների մասին առավել մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ հետևյալ հղմամբ goo.gl/xPkvPP կամ այցելելով Բանկի ցանկացած մասնաճյուղ:

Content for comparison

ԷՋԸ ԹԱՐՄԱՑՎԵԼ Է Երկ, 2017-05-15 16:35
Developed by Studio One