Արդշինբանկն արդիականացրել է Ապարանի մասնաճյուղը | ardshinbank

Արդշինբանկն արդիականացրել է Ապարանի մասնաճյուղը

Դեկտեմբերի 17-ին Ապարան քաղաքում պաշտոնապես իր դռները բացեց Արդշինբանկի «Ապարան» մասնաճյուղը: Մասնաճյուղը վերանորոգվել է և համապատասխանեցվել բանկային ժամանակակից բոլոր պահանջներին: «Ապարան» մասնաճյուղը 12-րդն է, որը ընթացիկ տարում Արդշինբանկի կողմից վերանորոգվում է մասնաճյուղային ցանցի արդիականացման ծրագրի շրջանակներում, ինչի շնորհիվ հաճախորդերը կարող են օգտվել բանկային ծառայությունների լայն սպեկտրից ժամանակակից, հարմարավետ և բարեկարգ սպասարկման սրահում:

Արդշինբանկը ակտիվ աշխատում է մարզում և ծառայությունները հասանելի են բնակիչներին նաև շնորհիվ «Ապարան» մասնաճյուղի տարածքային հարմարավետության. մասնաճյուղը գտնվում է Ապարան քաղաքի կենտրոնում, Բաղրամյան 28 հասցեում:

Բոլոր մասնաճյուղերում ժամանակակից պահանջներին համապատասխանող տեխնիկական վերազինման քաղաքականությունը պայմանավորված է առաջին հերթին հաճախորդների շահերով: Մասնաճյուղում այսուհետ կգործի ինքնասպասարկման սրահ, որտեղ Բանկի հաճախորդները անկախ Բանկի աշխատանքային ժամկերից, կարող են իրականացնել տարբեր գործարքներ 24/7 ռեժիմով՝ վճարել կոմունալները, մարել վարկերը, մուտքագրել կանխիկ միջոցներ ընթացիկ և քարտային հաշիվներին, ինչպես նաև համալրել ավանդները: Մասնաճյուղի սրահում տեղադրված է նաև հերթերի կառավարման համակարգ, ինչը հաճախորդների համար կապահովի հարմարավետ և արագ սպասարկում:

Արդշինբանկի Գործառնական տնօրեն Հարություն Իսպիրյանի խոսքով՝ Արդշինբանկի մասնաճյուղային ցանցը անընդհատ զարգանում է: «Մասնաճյուղի տեխնիկական հնարավորություններով վերազինումը մեծապես կնպաստի տարածաշրջանի բնակիչների՝ բանկային ծառայություններից օգտվելու գործընթացների պարզեցմանը, հնարավորություն կտա ստանալ արագ, ժամանակակից և որակյալ սպասարկում: 2020 թվականին մենք պլանավորում ենք վերազինել և վերաբացել ևս 10 մասնաճյուղ»:

Հիշեցնենք, որ Արդշինբանկի մասնաճյուղային ցանցը Հայաստանի բանկային համակարգի խոշորագույններից է: Այսօր Բանկն ունի 63 գործող մասնաճյուղ, որից 42-ը գտնվում են մարզերում:

***

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական Բանկի կողմից

 

Content for comparison

ԷՋԸ ԹԱՐՄԱՑՎԵԼ Է Չոր, 2019-12-18 14:26
Developed by Studio One