Արդշինբանկն առաջարկում է վերաֆինանսավորման բացառիկ պայմաններ | ardshinbank

Արդշինբանկն առաջարկում է վերաֆինանսավորման բացառիկ պայմաններ

Արդշինբանկն առաջարկում է վերաֆինանսավորման բացառիկ պայմաններ: Հաճախորդները հնարավորություն ունեն անվճար տեղափոխել ՀՀ այլ բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից  տրամադրված անշարժ գույքի գրավով ապահովված սպառողական վարկերը Արդշինբանկ մինչև 3% ցածր տարեկան տոկոսադրույքով՝ միաժամանակ երկարացնելով վարկի ժամկետը և թեթևացնելով վարկի մարման ամսական բեռը: Ավելին, վարկի վերաֆինանսավորման ժամանակ Բանկը տրամադրում է «Վարկային արձակուրդ», համաձայն որի հաճախորդը առաջին 6 ամիսների ընթացքում կարող է չկատարել վարկի գծով վճարումները (մայր գումար և տոկոսագումար):

Վերաֆինանսավորվող վարկին ներկայացվող նվազագույն պահանջներն են հաճախորդի կողմից կատարված պարտաճանաչ մարումները կամ վերջինիս դրական վարկային պատմությունը: Վերաֆինանսավորում իրականացնելու համար անհրաժեշտ է մոտենալ Բանկի ցանկացած մասնաճյուղ անձը հաստատող փաստաթղթով և գրավադրվող գույքի սեփականության վկայականով:

Անշարժ գույքի գրավով ապահովված ՀՀ դրամով վարկի տարեկան տոկոսադրույքը սկսվում է 13%-ից*, վարկի առավելագույն գումարը կազմում է 150 մլն ՀՀ դրամ, իսկ առավելագույն ժամկետը՝ 10 տարի: Վարկը հնարավոր է ստանալ գրավի արժեքի մինչև 100%-ի չափով: Վարկը, նախկինի պես, տրամադրվում է առանց եկամուտների վերլուծության պարտադիր պահանջի:

Անշարժ գույքի գրավով ապահովված վարկերի մասին հավելյալ տեղեկատվություն կարող եք ստանալ այցելելով Բանկի պաշտոնական կայքէջ հետևյալ հղումով` https://goo.gl/t5yZYv, կամ զանգահարելով Բանկի շուրջօրյա կոմունիկացիոն կենտրոն` 012222222 հեռախոսահամարով:

* տարեկան փաստացի տոկոսադրույք՝ սկսած 14.49%-ից

 

Content for comparison

ԷՋԸ ԹԱՐՄԱՑՎԵԼ Է Հնգ, 2019-08-15 11:22
Developed by Studio One