Արդշինբանկն առաջարկում է վարկերի վերաֆինանսավորում ավելի լավ պայմաններով | ardshinbank

Արդշինբանկն առաջարկում է վարկերի վերաֆինանսավորում ավելի լավ պայմաններով

Արդշինբանկը հաճախորդներին ընձեռում է հնարավորություն վերաֆինանսավորել այլ բանկերում արդեն գոյություն ունեցող անշարժ գույքի գրավով վարկերն ավելի ցածր տոկոսադրույքով, առանց միջորդավճարների: Վերաֆինանսավորումը վարկառուներին թույլ կտա բարելավել վարկի պայմանները. ստանալ ավելի լավ տոկոսադրույք, երկարացնել ժամկետը և նվազեցնել ամսական վճարումը: Բացի այդ, վերաֆինանսավորելիս կարող եք երկու կամ երեք վարկ միավորել մեկի մեջ, ինչը գործնականում նշանակում է նոր վարկով տարբեր ժամկետներում վերցրած սպառողական վարկերի մարում և անցում նոր՝ մեկ ժամանակացույցով մարման գրաֆիկի:

Անշարժ գույքի գրավով վարկերի վերաֆինանսավորումն Արդշինբանկն իրականացնում է ՀՀ դրամի համար սկսած 13,5%, ԱՄՆ դոլարի՝ 11.5%, իսկ եվրոյի դեպքում 10.5% տարեկան տոկոսադրույքով: Տարեկան փաստացի տոկոսադրույքը 12,8% -ից առավելագույնը 22.9% է: Վարկերը տրամադրվում են մինչև 15 տարի մարման ժամկետով, առանց եկամուտների վերլուծության հնարավորության, մայր գումարի մարման մինչև 24 ամիս արտոնյալ ժամկետի և վճարումները մինչև 6 ամիս հետաձգելու հնարավորությամբ։

Վարկի նախնական տրամադրման որոշումը բանկում կայացվում է 5 րոպեում:

Վարկի հայտը կարելի է ներկայացնել Արդշինբանկի մասնաճյուղերից ցանկացածում, ինչպես Երևանում, այնպես էլ Հայաստանի մարզերում: Անշարժ գույքի գրավով վարկերի մասին ավելի մանրամասն տեղեկատվություն կարելի է գտնել բանկի կայքէջում կամ զանգահարելով Բանկի շուրջօրյա Կոմունիկացիոն կենտրոն 012 22 22 22  հեռախոսահամարով:

Նշենք, որ Արդշինբանկը 2022 թվական է մուտք գործել 2 մլրդ ԱՄՆ դոլարի ակտիվներով, որը կազմում է Հայաստանի ՀՆԱ-ի մոտ 15%-ը։ Բանկի սեփական կապիտալը գերազանցել է 200 մլն ԱՄՆ դոլարը։ Արդշինբանկի մասնաճյուղային ցանցը խոշորագույններից է Հայաստանի բանկային համակարգում և ներկայումս ունի 63 գործող մասնաճյուղ, որոնցից 42-ը գտնվում են մարզերում, իսկ 21-ը՝ հանրապետության մայրաքաղաքում։ Մայիսին սպասվում է Արդշինբանկի ևս մեկ մասնաճյուղի բացում՝ Կոտայքի մարզում։

 

Content for comparison

ԷՋԸ ԹԱՐՄԱՑՎԵԼ Է Հնգ, 2022-06-16 11:29
Developed by Studio One