Արդշինբանկն առաջարկում է մատչելի և հարմար պայմաններով անհատական պահատուփեր ամառային արձակուրդներին ընդառաջ | ardshinbank

Արդշինբանկն առաջարկում է մատչելի և հարմար պայմաններով անհատական պահատուփեր ամառային արձակուրդներին ընդառաջ

Արդշինբանկն, ամառային արձակուրդներին ընդառաջ, իր բոլոր հաճախորդներին առաջարկում է օգտվել Անհատական պահատուփերից, որոնք հանդիսանում են արժեքավոր իրերը պահպանելու ամենաապահով, մատչելի և հարմար միջոցը:

Բանկի պահասենյակները հագեցած են ժամանակակից չափանիշներին համապատասխան անվտանգության համակարգով և ունեն բարձր աստիճանի պաշտպանվածություն: Ավելին, յուրաքանչյուր անհատական պահատուփ ունի 2 տարբեր բանալի, որոնցից մեկը տրամադրվում է հաճախորդին, իսկ մյուսը պահվում է Բանկում. պահատուփը հնարավոր է բացել միայն երկու բանալիների միաժամանակյա կիրառմամբ:

«Անհատական պահատուփերի պահանջարկը հատկապես աճում է ամռան ամիսներին, և Բանկն իր հաճախորդներին առաջարկում է լավագույն պայմաններ այս ծառայությունից օգտվելու համար: Մենք պատասխանատու ենք յուրաքանչյուր անհատական պահատուփի անվտանգության և Բանկին ի պահ տրված արժեքների անձեռնմխելիության համար, իսկ մեր հաճախորդներին տրվում է լիակատար ազատություն ընտրելու պահատուփի չափը և պահատվության ժամկետները՝ սկսած 1 օրից մինչև 1 տարի: Օգտվելով անհատական պահատուփերից` մեր հաճախորդները կարող են վայելել իրենց ամառային հանգիստը՝ համոզված լինելով, որ իրենց ամենաարժեքավոր իրերը ապահով ձեռքերում են»,- նշեց Արդշինբանկի Ռազմավարական զարգացման տնօրեն Արմեն Գասպարյանը:

Պայմանագիր կնքելու համար անհրաժեշտ է ներկայացնել միայն անձը հաստատող փաստաթուղթ:

Հավելենք, որ այս պահին առկա են 3 չափի պահատուփեր, իսկ պահատվության ծառայությունը մատուցվում է Բանկի Էրեբունի, Շենգավիթ, Կենտրոն, Երևան, Նալբանդյան, Արաբկիր, Էջմիածին, Սիսիան, Գորիս, Եղեգնաձոր, Կապան, Իջևան, Մարտունի, Դիլիջան, Արտաշատ մասնաճյուղերում և Բանկի գլխամասային գրասենյակում:

Անհատական պահատուփերի չափերի, պահատվության ժամկետների, ինչպես նաև սակագների մասին մանրամասն տեղեկատվություն հնարավոր է ստանալ այցելելով https://goo.gl/fPhg4a , զանգահարելով (012) 22 22 22 հեռախոսահամարով կամ օգտվելով «Հետզանգի պատվեր» ծառայությունից:

Content for comparison

ԷՋԸ ԹԱՐՄԱՑՎԵԼ Է
Developed by Studio One