Արդշինբանկն առաջարկում է իրականացնել դրամական փոխանցումներ ինքնասպասարկման սարքերի միջոցով | ardshinbank

Արդշինբանկն առաջարկում է իրականացնել դրամական փոխանցումներ ինքնասպասարկման սարքերի միջոցով

Արդշինբանկի հաճախորդները հնարավորություն ունեն իրականացնել ՀՀ տարածքում դրամական փոխանցումներ հաշված րոպեների ընթացքում Արդշինբանկի ցանկացած մասնաճյուղում տեղակայված ինքնասպասարկման սարքերի միջոցով՝ նշելով միայն ստացողի անուն և ազգանուն:

Ինքնասպասարկման սարքերով իրականացվող փոխանցման միջնորդավճարը կազմում է ընդամենը 150 ՀՀ դրամ: Փոխանցումները կատարվում են առավելագույնը 2 րոպեի ընթացքում, իսկ գումարը Արդշինբանկի մասնաճյուղերում ստացողին հասանելի է դառնում անմիջապես:

Արդշինբանկի Երևան քաղաքի և մարզերում գործող մի շարք մասնաճյուղերում տեղակայված ինքնասպասարկման սարքերը հաճախորդներին հասանելի են շուրջօրյա:

Արդշինբանկը մշտապես զբաղեցնում է առաջատար դիրքեր դրամական փոխանցումների սպասարկման ոլորտում՝ առաջարկելով Ria, IntelExpress, Sigue, MoneyGram, UniStream, ConversTrasnsfer, Бэст Moneytun և Telcell Transfer դրամական փոխանցման համակարգերը:

Արագ դրամական փոխանցումների մասին առավել մանրամասն տեղեկատվություն ստանալու համար՝ խնդրում ենք այցելել Բանկի կայքէջ հետևյալ հղումով՝ https://goo.gl/GhNW6A կամ զանգահարել (012)222222 շուրջօրյա հեռախոսահամարին:

 

Content for comparison

ԷՋԸ ԹԱՐՄԱՑՎԵԼ Է Հնգ, 2018-06-28 11:01
Developed by Studio One