Արդշինբանկն առաջարկում է ամառային հանգստի կազմակերպման շահավետ տարբերակ՝ «Ճամփորդական փաթեթ» | ardshinbank

Արդշինբանկն առաջարկում է ամառային հանգստի կազմակերպման շահավետ տարբերակ՝ «Ճամփորդական փաթեթ»

Արդշինբանկը հնարավորություն է ընձեռում իր հաճախորդներին կազմակերպել ամառային հանգիստը՝ պարզապես ձեռք բերելով «Ճամփորդական փաթեթ» Բանկի ցանկացած մասնաճյուղում: Բանկը կօգնի իր հաճախորդներին հավաքել իրենց ճամպրուկը արագ, պարզ, և մատչելի տարբերակով՝ «Ճամփորդական փաթեթում» ներառված Ակնթարթային վարկի, Ճանապարհորդական ապահովագրության, Միջազգային վճարային քարտի, Անհատական պահատուփի և Մոբայլ Բանկինգի միջոցով:

Ակնթարթային վարկը հնարավորություն է տալիս հաճախորդին օնլայն ռեժիմում դիմել սպառողական վարկի համար և ստանալ այն հաշված վայրկյանների ընթացքում, ընդ որում առանց եկամուտների վերլուծության, ապահովվածության կամ գրավի:

Ճանապարհորդության ապահովագրությունը ներառում է բժշկական ծախսերի, բուժտրանսպորտային ծախսերի և իրավաբանական խորհրդատվության կազմակերպման ապահովագրություն:

Միջազգային վճարային քարտը թույլ է տալիս իրականացնել ցանկացած գործարք ամբողջ աշխարհում առանց միջնորդավճարների:

Անհատական պահատուփը Արդշինբանկում արժեքավոր իրերը պահպանելու ապահով, անվտանգ և մատչելի միջոց է:

Մոբայլ Բանկինգը հնարավորություն է ընձեռում ոչ միայն կառավարել հաշիվները, այլ նաև իրականացնել գրեթե բոլոր բանկային գործարքները՝ ամենուր, շուրջօրյա և հաշված վայրկյանների ընթացքում:

Արդշինբանկի «Ճամփորդական փաթեթ» մասին հավելյալ տեղեկատվություն կարող եք ստանալ այցելելով Բանկի պաշտոնական կայքէջ հետևյալ հղումով` https://bit.ly/2RM8rj5, կամ զանգահարելով Բանկի շուրջօրյա կոմունիկացիոն կենտրոն` 012222222 հեռախոսահամարով:

 

Content for comparison

ԷՋԸ ԹԱՐՄԱՑՎԵԼ Է
Developed by Studio One