Արդշինբանկն անցկացրեց թիմի ամրապնդմանն ուղղված հերթական միջոցառումը | ardshinbank

Արդշինբանկն անցկացրեց թիմի ամրապնդմանն ուղղված հերթական միջոցառումը

Արդշինբանկն անցկացրեց թիմի ամրապնդմանն ուղղված հերթական միջոցառումն այս անգամ Ծաղկաձորում: Միջոցառմանը ներկա էին ներկայացուցիչներ Արևմտյան տարածաշրջանի մասնաճյուղերից, ինչպես նաև Բանկի գլխամասային գրասենյակի ստորաբաժանումների ղեկավարներն ու աշխատակիցները:

Հանդիպման ժամանակ  ելույթով հանդես եկավ Արդշինբանկի ռազմավարական զարգացման տնօրեն Արմեն Գասպարյանը, ով ներկայացրեց Բանկի ծառայությունների, որակի և բրենդի մասով զարգացման տեսլականը, իսկ Գործառնական տնօրեն Հարություն Իսպիրյանը ներկաներին ծանոթացրեց աշխատանքի վարձատրության և խրախուսման նոր համակարգին: 

  

Content for comparison

ԷՋԸ ԹԱՐՄԱՑՎԵԼ Է Երք, 2017-12-26 11:52
Developed by Studio One