Արդշինբանկի World Mastercard Black Edition քարտապանները YandexTaxi ծառայություններից կօգտվեն 30% զեղչով | ardshinbank

Արդշինբանկի World Mastercard Black Edition քարտապանները YandexTaxi ծառայություններից կօգտվեն 30% զեղչով

Mastercard վճարային համակարգը և Yandex.Taxi-ին մեկնարկել են ակցիա պրեմիում քարտապանների համար:

Մինչև 2020 թվականի տարեվերջ Արդշինբանկի World Mastercard Black Edition քարտապանները կարող են օգտվել YandexTaxi Comfort, Comfort+ և Business ծառայություններից 30% զեղչով:

Առաջարկից օգտվելու համար՝ անհրաժեշտ է Mastercard Black քարտը կցել YandexTaxi հավելվածին և տվյալ քարտն ընտրել որպես հիմնական անկանխիկ վճարման միջոց: Ավտոմեքենա պատվիրելիս անհրաժեշտ է նախապես ընտրել Comfort, Comfort+ կամ Business դասը:

Զեղչը տրամադրվում է միայն Հայաստանի Հանրապետությունում թողարկված Mastercard-ով ուղևորության համար վճարելիս: Կանխիկ եղանակով վճարելու դեպքում զեղչը չի գործում:

World Mastercard Black Edition պրեմիում քարտի այլ հնարավորություններին և սակագնային փաթեթին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով` https://bit.ly/2xXHmDD.

Content for comparison

ԷՋԸ ԹԱՐՄԱՑՎԵԼ Է Հնգ, 2020-04-09 22:14
Developed by Studio One