Արդշինբանկի Visa քարտապանները ստացել են փոխհատուցում | ardshinbank

Արդշինբանկի Visa քարտապանները ստացել են փոխհատուցում

Արդշինբանկի և Visa International վճարահաշվարկային համակարգի կողմից հունիսիս 15-ին մեկնարկած ակցիայի հերթական փուլի արդյունքներն ամփոփվել են: Բանկի 48 Visa քարտապաններ, ովքեր առաջինն են հատել անկանխիկ գործարքների հայտարարված նվազագույն քանակային և գումարային շեմը ստացել են փոխհատուցում՝ 30.000-ից մինչև 200.000 ՀՀ դրամի չափով:

Փոխհատուցման ընդհանուր ֆոնդը 2 ամիսների ընթացքում կազմել է 3,57 մլն. ՀՀ դրամ:

Հիշեցնենք, որ ակցիան ավարտվելու է ս/թ սեպտեմբերի 15-ին և օգոստոսի 15-ից մինչև սեպտեմբերի 15-ը ընկած ժամանակահատվածում փոխհատուցում կստանան ևս 24 Visa քարտապաններ՝ ընդհանուր 1.785.000 ՀՀ դրամի չափով:  

 

Ակցիայի պայմաններ

 

Քարտի տեսակ

Ամսական անկանխիկ գործարքների նվազագույն քանակ

Ամսական անկանխիկ գործարքների նվազագույն գումար

Փոխհատուցման գումար

Դասական քարտեր

6

100 000 ՀՀ դրամ

60000 ՀՀ դրամ՝ առաջին 5 հաճախորդին

45000 ՀՀ դրամ՝

երկրորդ 5 հաճախորդին

30000 ՀՀ դրամ՝

երրորդ 5 հաճախորդին

Պրեմիում քարտեր

10

200 000 ՀՀ դրամ

200.000 ՀՀ դրամ՝ առաջին 3 հաճախորդին

100.000 ՀՀ դրամ՝

երկրորդ 3 հաճախորդին

70.000 ՀՀ դրամ՝

երրորդ 3 հաճախորդին

* Տվյալ միջոցառման իմաստով անկանխիկ գործարք չի համարվում ինտերնետով կամ բանկոմատով իրականացված կոմունալ վճարների, քարտից քարտ փոխանցումների, քարտային հաշվից ներբանկային, ՀՀ կամ ոչ ՀՀ բանկեր միջբանկային փոխանցումները:

Փոխատուցումը կատարվում է ՀՀ դրամով: Փոխհատուցվող գումարները ենթակա են հարկման ՀՀ հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով և չափով:

 

Content for comparison

ԷՋԸ ԹԱՐՄԱՑՎԵԼ Է
Developed by Studio One