Արդշինբանկի Վարչության նախագահ Մհեր Գրիգորյանը ներկա է գտնվել «Տաշիր» ընկերությունների խմբի ներդրումային ծրագրի ներկայացմանը | ardshinbank

Արդշինբանկի Վարչության նախագահ Մհեր Գրիգորյանը ներկա է գտնվել «Տաշիր» ընկերությունների խմբի ներդրումային ծրագրի ներկայացմանը

Արդշինբանկի Վարչության նախագահ Մհեր Գրիգորյանը «Ռեդիսոն Բլյու» հյուրանոցում այսօր ներկա է գտնվել «Տաշիր» ընկերությունների խմբի ներդրումային ծրագրի ներկայացմանը, որտեղ հայտարարվել է, որ «Տաշիր»-ը Հայաստանի ներդրողների ակումբի և միջազգային ֆինանսական ինստիտուտների հետ համատեղ պատրաստվում է առաջիկա տարիների ընթացքում մոտ մեկ միլիարդ ԱՄՆ դոլարի համարժեք ներդրումներ կատարել Հայաստանի էներգետիկայի ոլորտում։

Միջոցառմանը մասնակցել են նաև «Տաշիր»-ի գործընկեր միջազգային ֆինանսական և այլ կազմակերպությունների բարձրաստիճան ներկայացուցիչներ:

Ծրագրի ներկայացման ավարտին տեղի է ունեցել փաստաթղթերի ստորագրման արարողություն «Տաշիր» ընկերության, ՀԷՑ-ի և ֆինանսական գործընկերներ Ասիական զարգացման բանկի, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, Միջազգային ֆինանսական կորպորացիայի և Արդշինբանկի միջև:

Content for comparison

ԷՋԸ ԹԱՐՄԱՑՎԵԼ Է
Developed by Studio One