Արդշինբանկի վարչության նախագահ է նշանակվել Արտակ Անանյանը | ardshinbank

Արդշինբանկի վարչության նախագահ է նշանակվել Արտակ Անանյանը

Օգոստոսի 10-ին «Արդշինբանկ» ՓԲԸ խորհրդի որոշմամբ Արդշինբանկի վարչության նախագահ է նշանակվել Արտակ Կլիմենտի Անանյանը:

Արտակ Անանյանը ֆինանսաբանկային համակարգում աշխատում է սկսած 1998 թվականից: Շուրջ 20-ամյա գործունեության ընթացքում աշխատել է ՀՀ կենտրոնական բանկում, զբաղեցրել է ղեկավար պաշտոններ «Հայագրոբանկ» ԲԲԸ-ում, «Արդշինբանկ» ՓԲԸ-ում: 2015-2017թթ. ստանձնել է է «Առեքսիմբանկ Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ գլխավոր տնօրենի պաշտոնը, իսկ 2017 թվականին՝ «Արդշինբանկ» ՓԲԸ վարչության նախագահի տեղակալի պաշտոնը: Արտակ Անանյանը շարունակելու է իրականացնել Բանկի վարչության նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները` մինչև վարչության նախագահի պաշտոնում ՀՀ ԿԲ-ում գրանցվելու օրը:

Մասնագիտությամբ տնտեսագետ-ֆինանսիստ է, հանդիսանում է ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու: 

Ամուսնացած է, ունի երկու զավակ:

Content for comparison

ԷՋԸ ԹԱՐՄԱՑՎԵԼ Է Երք, 2018-08-14 10:52
Developed by Studio One