Արդշինբանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում | ardshinbank

Արդշինբանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում

2019թ.-ի օգոստոսի 28-ին «Արդշինբանկ» ՓԲԸ անվանական արժեկտրոնային պարտատոմսերը ցուցակվել են  Հայաստանի ֆոնդային բորսա ԲԲԸ-ում, ինչպես նաև ցուցակման պահից թույլատրվել են նշված պարտատոմսերով հասցեական առևտուրը և ռեպո գործարքների կնքումը:

Արդշինբանկի դրամային պարտատոմսերի այս թողարկումը ներառում է 150,000 հատ անվանական, արժեկտրոնային պարտատոմս` 10,000 ՀՀ դրամ անվանական արժեքով, տարեկան 10.5% արժեկտրոնային տոկոսադրույքով և 36 ամիս շրջանառության ժամկետով: Պարտատոմսերը (AMASHBB23ER7) բորսայում կշրջանառվեն ASHBB3 բորսայական հապավմամբ:

Դոլարային թողարկումը պարունակում է 100,000 արժեկտրոնային պարտատոմսեր, որոնց անվանական արժեքը կազմում է 100 ԱՄՆ դոլար, մարման ժամկետը` 27 ամիս, արժեկտրոնային եկամտաբերությունը` տարեկան 5.5%: Պարտատոմսերը (AMASHBB22ER9) բորսայում կշրջանառվեն ASHBB2 բորսայական հապավմամբ:

 

Content for comparison

ԷՋԸ ԹԱՐՄԱՑՎԵԼ Է
Developed by Studio One