Արդշինբանկի Մոբայլ բանկինգ հավելվածը արդեն հնարավոր է ակտիվացնել առանց բանկ այցելելու | ardshinbank

Արդշինբանկի Մոբայլ բանկինգ հավելվածը արդեն հնարավոր է ակտիվացնել առանց բանկ այցելելու

 Արդշինբանկը շարունակում է զարգացնել հեռահար սպասարկման իր ծառայությունները։ Այսուհետ բոլոր քարտապանները կարող են պարզ և արագ ակտիվացնել Մոբայլ բանկինգ հավելվածը և տնօրինել սեփական հաշիվները առանց բանկ այցելելու։ Գրանցման համար ընդամենն անհրաժեշտ է ունենալ Արդշինբանկի գործող վճարային քարտ և ներբեռնել հավելվածը: Արդշինբանկի Մոբայլ հավելվածն անվճար հասանելի է App Store և Play market օնլայն խանութներում Ardshinbank անվանումով:

«Ներկայիս իրավիճակում մենք խորհուրդ ենք տալիս մեր հաճախորդներին հեռակա օգտվել բանկային ծառայություներից՝ նվազեցնելով այցելությունները մասնաճյուղեր: Դա կարող են լինել Մոբայլ հավելվածը, շուրջօրյա հեռախոսային կենտրոնի միջոցով մատուցվող ծառայությունները, իրավաբանական անձանց տրամադրվող ինտերնետ-բանկ համակարգը կամ այլ: Եվ այսօր մենք առաջարկում ենք ևս մեկ լավագույն տարբերակ՝ Մոբայլ հավելվածում գրանցում և գործարքներ իրականացնելու իրավասություն՝ առանց բանկ այցելության», - նշում է Արդշինբանկի Գործառնական տնօրեն Հարություն Իսպիրյանը:

Արդշինբանկի Մոբայլ հավելվածի հեռակա նույնականացման անցումը հաճախորդներին թույլ կտա առանց բանկ այցելելու

  • ստանալ օնլայն վարկ,  
  • մարել գործող վարկերը,
  • իրականացնել քարտից-քարտ փոխանցումներ ինչպես ՀՀ տարածքում, այնպես էլ դեպի արտերկիր,
  • իրականացնել ներբանկային և ՀՀ միջբանկային դրամական փոխանցումներ,
  • ներդնել, համալրել, նվազեցնել կամ խզել ավանդը,
  • կատարել կոմունալ վճարումներ, այդ թվում՝ աղբահանության վճարում,
  • կնքել ԱՊՊԱ,
  • կատարել փոխանցումներ պետ.բյուջե,
  • վճարել Երևանում գրանցված գույքերի հարկերը,
  • կատարել արժույթի փոխարկում,
  • դիտել մոտ գտնվող մասնաճյուղերի և բանկոմատների ցանցը,
  • դիտել քարտերի, հաշիվների մնացորդներն ու գործարքները,
  • կատարել հերթի ամրագրում,
  • կապ հաստատել Բանկի հետ,
  • կցել «Արքա» անդամ այլ բանկի քարտ,
  • կցված քարտից իրականացնել վճարում PayX համակարգում

և այլ ծառայություններ:

 

Content for comparison

ԷՋԸ ԹԱՐՄԱՑՎԵԼ Է Երք, 2020-06-02 11:53
Developed by Studio One