Արդշինբանկի հաշիվների համալրումն ու վարկերի մարումն այսուհետ հնարավոր է իրականացնել նաև Իդրամի միջոցով | ardshinbank

Արդշինբանկի հաշիվների համալրումն ու վարկերի մարումն այսուհետ հնարավոր է իրականացնել նաև Իդրամի միջոցով

Արդշինբանկը հայտարարում է, որ այսուհետ հնարավորություն է ընձեռնում համալրել Բանկում սպասարկվող բանկային հաշիվները, ինչպես նաև մարել վարկային պարտավորությունները Իդրամի 170 ինքնասպասարկման տերմինալների միջոցով՝ 24/7 ռեժիմում:

«Ձգտելով ապահովել առավելագույն հարմարավետություն յուրաքանչյուր հաճախորդի համար՝ Արդշինբանկը շարունակաբար ընդլայնում է այն հարթակները, որոնց միջոցով հնարավոր է իրական ռեժիմում իրականացնել տարբեր գործարքներ՝ կրճատելով տարածությունը և խնայելով ժամանակը», - նշեց Արդշինբանկի Ռազմավարական զարգացման տնօրեն Արմեն Գասպարյանը:

Հավելենք, որ համալրման նվազագույն գումարն է 100 ՀՀ դրամ, առավելագույնը` 100,000 ՀՀ դրամ: Առավելագույն միջնորդավճարը կկազմի 300 ՀՀ դրամ: 

Content for comparison

ԷՋԸ ԹԱՐՄԱՑՎԵԼ Է
Developed by Studio One