Արդշինբանկի հաճախորդներն այսուհետ կկարողանան ձևավորել իրենց նոր քարտի PIN կոդն ինքնուրույն | ardshinbank

Արդշինբանկի հաճախորդներն այսուհետ կկարողանան ձևավորել իրենց նոր քարտի PIN կոդն ինքնուրույն

Արդշինբանկը ներդրել է PIN-SMS ծառայությունը, որի միջոցով հաճախորդները կկարողանան ինքնուրույն որոշել և ձևավորել իրենց նոր քարտերի PIN կոդը բանկոմատի միջոցով հաշված րոպեների ընթացքում:

Քարտն առաջին անգամ բանկոմատ մտցնելիս հաճախորդն ինքնուրույն կարող է ակտիվացնել այն ստանալով միանգամյա PIN-code, SMS հաղորդագրության միջոցով: Քարտի միանգամյա PIN-code-ը ստանալու համար  անհրաժեշտ է քարտը մտցնել բանկի ցանկացած բանկոմատ և սեղմել  «Միանգամյա PIN-code-ի ստացում» ստեղնը: Ձեր բջջային հեռախոսահամարին ուղարկված SMS հաղորդագրության միջոցով Դուք կստանաք քարտի միանգամյա PIN-code-ը, որն անհրաժեշտ է մուտքագրել բանկոմատում: Դրանից հետո բանկոմատի էկրանին կբացվեն Ձեր կողմից որոշված նոր PIN-code-ը մուտքագրելու և հաստատելու էջերը: Նոր PIN-code-ը պետք է բաղկացած լինի 4 թվից: Նշված գործողություններից հետո Դուք կարող եք օգտագործել Ձեր քարտը՝ ունենալով Ձեր կողմից ընտրված PIN-code-ը.

Բանկն առաջարկում է դա անել հենց քարտը ստանալու պահին՝ տվյալ մասնաճյուղում  տեղակայված բանկոմատի միջոցով:

PIN-SMS ծառայությունը հասանելի չի լինի միայն թոշակային, բոլոր տեսակի չանհատականացված, ինչպես նաև Visa Infinite և Mastercard Black քարտերի համար:

Հաճախորդի կողմից PIN կոդի ինքնուրույն ձևավորումը նոր տեխնոլոգիաների միջոցով ավելի արագ, հարմար և անվտանգ են դարձնում քարտի օգտագործումը:

 

 

 

Content for comparison

ԷՋԸ ԹԱՐՄԱՑՎԵԼ Է
Developed by Studio One