Արդշինբանկի Խորհրդի կազմում տեղի են ունեցել փոփոխություններ | ardshinbank

Արդշինբանկի Խորհրդի կազմում տեղի են ունեցել փոփոխություններ

Արդշինբանկի Խորհրդի կազմը համալրվել է նոր անդամներով: Բանկի Խորհրդին են միացել Վաչե Գաբրիելյանը և Դմիտրի Լադիկով-Ռոևը:

Վաչե Վազգենի Գաբրիելյանը շուրջ երկու տասնամյակ զբաղեցրել է մի շարք ղեկավար պաշտոններ ՀՀ պետական կառավարման համակարգում, այդ թվում ՀՀ փոխվարչապետի, ՀՀ Ֆինանսների նախարարի, ՀՀ Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարի, ՀՀ ԿԲ խորհրդի անդամի, ինչպես նաև ՀՀ ԿԲ նախագահի տեղակալի:

Ներկայումս գլխավորում է Հայաստանի ամերիկյան համալսարանի Բիզնեսի և տնտեսագիտության քոլեջը:

Ավարտել է ԵՊՀ տնտեսագիտական կիբեռնետիկայի ֆակուլտետը, այնուհետև շարունակել է կրթությունը ԱՄՆ, Նյու Ջերսի նահանգի Ռատգերս համալսարանի հանրային կառավարման ֆակուլտետում, որտեղ ստացել է փիլիսոփայության դոկտորի կոչում։ Հայաստանում և արտասահմանում հրապարակված մի շարք գիտական աշխատությունների հեղինակ է։

Դմիտրի Յուրիի Լադիկով-Ռոևը ունի հարուստ մասնագիտական փորձ ֆինանսական ոլորտում: Տարիների ընթացքում զբաղեցրել է բարձր ղեկավար պաշտոններ ՌԴ այնպիսի ֆինանսական կառույցներում, ինչպիսիք են Էկսպոբանկը, Մոսկվայի վերակառուցման և զարգացման բանկը, Ազգային ստանդարտը, Ինվեստբանկը:

Ներկայումս զբաղեցնում է Եվրասիական Զարգացման Բանկի Ակտիվների և պասիվների գծով կառավարող տնօրենի պաշտոնը (ԵԶԲ):

Ավարտել է Մոսկվայի Ֆիզիկատեխնիկական ինստիտուտի աէրոֆիզիկայի և տիեզերական հետազոտությունների ֆակուլտետը, այնուհետև ՌԴ կառավարությանն առընթեր Ֆինանսական ակադեմիան: Ստացել է մագիստրոսի աստիճան Լոնդոնի (Մեծ Բրիտանիա) Քինգսթոունի համալսարանից ` «Բիզնես և Իրավունք» մասնագիտությամբ:

 

 

Content for comparison

ԷՋԸ ԹԱՐՄԱՑՎԵԼ Է Երկ, 2019-07-22 15:42
Developed by Studio One