Արդշինբանկի գործունեության ամփոփ ցուցանիշները 2017 թվականի արդյունքներով | ardshinbank

Արդշինբանկի գործունեության ամփոփ ցուցանիշները 2017 թվականի արդյունքներով

Արդշինբանկը ամփոփել և հրապարակել է 2017թ-ի` KPMG աուդիտորական կազմակերպության կողմից հաստատված ֆինանսական հաշվետվությունները՝ արձանագրելով կայուն աճ:

Տարեկան արդյունքներով Բանկն իր հիմնական ցուցանիշներով պահպանել է դիրքերն առաջատար եռյակում:

2017 թվականի արդյունքներով Բանկի զուտ շահույթը կազմել է 5.5 միլիարդ ՀՀ դրամ:

2017 թվականի վերջի դրությամբ հիմնական ցուցանիշների համեմատական դինամիկան 2016 թվականի տարեվերջի հետ հետևյալն է.

 

Ցուցանիշ

Բացարձակ մեծություն
31.12.17թ. դրությամբ
(միլիարդ ՀՀ դրամ)

Աճը %-ային հարաբերակցու­­թյամբ

Ակտիվներ

568.1

3.6%

Վարկային պորտֆել

392.0

9.5%

Հաճախորդների միջոցներ

345.0

15.9%

 

Արդշինբանկը Հայաստանի միակ մասնավոր կառույցն է, որն ունի միջազգային հեղինակավոր վարկանշային երկու գործակալություններից (Moody’s և Fitch) ստացված վարկանիշ`  հավասար Հայաստանի Հանրապետության վարկանշային մակարդակին:

Նշենք, որ 2017 թվականին Արդշինբանկի կողմից պետբյուջե վճարված հարկերը կազմում են 4,7 միլիարդ ՀՀ դրամ: 

 

Content for comparison

ԷՋԸ ԹԱՐՄԱՑՎԵԼ Է
Developed by Studio One