Արդշինբանկի «Ստանդարտ» և «Ստանդարտ+» փաթեթներ` նախատեսված ՄՓՄՁ-ների համար | ardshinbank

Արդշինբանկի «Ստանդարտ» և «Ստանդարտ+» փաթեթներ` նախատեսված ՄՓՄՁ-ների համար

Արդշինբանկը մշակել է հատուկ «Ստանդարտ» և «Ստանդարտ+» փաթեթներ՝ ՀՀ-ում գրանցված անհատ ձեռնարկատեր և իրավաբանական անձ հաճախորդների համար:

Փաթեթները ներառում են մի շարք բանկային ծառայություններ, որոնք կօգնեն ձեռներեցներին ավելի արդյունավետ կառավարել իրենց ֆինանսները և իրականացնել բանկային գործարքներ:

Փաթեթի արժեքը որոշվում է եռամսյակի ընթացքում հաշվի միջին օրական մնացորդով և կարող է տատանվել 0-ից մինչև 30,000 ՀՀ դրամ: Վճարումները կատարվում են եռամսյակը մեկ անգամ:

Եթե ​​եռամսյակի ընթացքում հաշվի միջին օրական մնացորդը գերազանցում է 50 մլն ՀՀ դրամը, ապա «Ստանդարտ» փաթեթը կարելի է ձեռք բերել անվճար:

«Հաճախորդները շատ ավելի հեշտ և արդյունավետ կիրականացնեն իրենց ֆինանսական գործունեությունը, եթե ծառայությունները ձեռք բերեն փաթեթով, հատկապես այն պարագայում, որ փաթեթային առաջարկներ մշակելիս հաշվի են առնվել բիզնեսի բոլոր հիմնական կարիքները»,- նշել են Արդշինբանկում:

«Ստանդարտ»  փաթեթը ներառում է.

  • բանկային հաշիվների բացում և վարում (անկախ արժույթից, առանց քանակային սահմանափակման),
  • Visa Gold (ֆիզ անձանց համար)  և MC Business  քարտի տրամադրում,
  • Ինտերնետ Բանկինգ ծառայության ակտիվացում և սպասարկում,
  • POS տերմինալների ակտիվացում:

«Ստանդարտ +» փաթեթը ներառում է.

  • բանկային հաշիվների բացում և վարում (անկախ արժույթից, առանց քանակային սահմանափակման),
  • Visa Gold (ֆիզ անձանց համար)  և MC Business  քարտի տրամադրում,
  • ՀՀ տարածքից դուրս OUR տարբերակով ամսական 2 փոխանցում 50% զեղչով,
  • POS տերմինալների ակտիվացում,
  • Ինտերնետ Բանկինգ ծառայության ակտիվացում և սպասարկում,
  • աշխատավարձային նախագիծ,
  • SME-FLEXI վարկ և ՓՄՁ հաճախորդների համար նախատեսված այլ վարկեր:

Փաթեթները տրամադրվում են ռեզիդենտ իրավաբանական անձանց կամ  ԱՁ հաճախորդներին, որոնք գրանցված են ՀՀ-ում, ունեն ՀՎՀՀ և  որոնց տնօրենը, հիմնադիրը և իրական շահառուն ՀՀ քաղաքացի է:

«Ստանդարտ» և «Ստանդարտ +» փաթեթների թողարկման և սպասարկման պայմաններին կարող եք ծանոթանալ անցնելով հետևյալ հղմամբ:

 

 

 

 

 

Content for comparison

ԷՋԸ ԹԱՐՄԱՑՎԵԼ Է Երք, 2023-10-24 14:57
Developed by Studio One