Արդշինբանկի «Գորիս» մասնաճյուղում սպասարկման նոր որակ | ardshinbank

Արդշինբանկի «Գորիս» մասնաճյուղում սպասարկման նոր որակ

Բանկային ծառայությունների սպասարկման առավել հարմարավետ պայմաններ կառաջարկի Արդշինբանկի Գորիսի Գ. Տաթևացի-9 հասցեում գտնվող «Գորիս» մասնաճյուղը, որը հիմնանորոգումից հետո փետրվարի 18-ին պաշտոնապես բացեց իր դռները:

Վերանորոգված և տեխնիկական ժամանակակից միջոցներով համալրված մասնաճյուղում ներդրված է հերթերի սպասարկման նոր համակարգ, որն առավել հեշտացնում է ծառայություններից օգտվելը: Մասնաճյուղի տարածքում կգործեն 24/7 ինքնասպասարկման տերմինալներ, ինչը հնարավորություն կընձեռի հաճախորդներին ցանկացած ժամի ինքնուրույն իրականացնել բանկային տարբեր գործարքներ, այդ թվում վարկերի մարումներ, հաշիվների և ավանդների համալրում, կոմունալ վճարումներ և այլն:

Սյունիքի մարզում Արդշինբանկն ունի հինգ մասնաճյուղ՝ Կապան, Մեղրի, Սիսիան Քաջարան և Գորիս քաղաքներում, որից չորսն արդեն ամբողջովին վերանորոգվել են և համապատասխանեցվել ներկայացվող ժամանակակից պահանջներին:

 

Content for comparison

ԷՋԸ ԹԱՐՄԱՑՎԵԼ Է Երկ, 2020-03-02 15:13
Developed by Studio One