Արդշինբանկի «Ակնթարթային» վարկերն այժմ առավել հասանելի են | ardshinbank

Արդշինբանկի «Ակնթարթային» վարկերն այժմ առավել հասանելի են

Արդշինբանկը բարելավել է ֆիզիկական անձանց տրամադրվող «Ակնթարթային» վարկերի պայմանները: Համաձայն բարելավված պայմանների՝ այս վարկերն այժմ հասանելի են ավելի լայն սեգմենտի համար և ավելի մեծ գումարային սահմանաչափով:

«Ակնթարթային» վարկերը տրամադրվում են մինչև 1,1 մլն ՀՀ դրամի կամ համարժեք ԱՄՆ դոլարի չափով: ՀՀ դրամով տրամադրվող վարկերը հասանելի են 21,5%-ով, իսկ ԱՄՆ դոլարով վարկերը՝ 19,5%-ով: Վարկերը տրամադրվում են 120 ամիս մարման ժամկետով, ՀՀ դրամով վարկերի դեպքում՝ ցանկացած նպատակի համար, իսկ ԱՄՆ դոլարով վարկերի դեպքում՝ գյուղատնտեսության զարգազման համար:

Հիշեցնենք, որ Արդշինբանկի «Ակնթարթային» վարկերը տրամադրվում են առանց եկամուտների վերլուծության, ապահովվածության կամ գրավի:

Վարկ ստանալու համար անհրաժեշտ է դիմել Բանկի ցանկացած մասնաճյուղ՝ ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ և ՀԾՀ (հանրային ծառայությունների համարանիշ): Ընդ որում, այս վարկերը տրամադրվում են Visa Electron ակնթարթային տրամադրման չիպային քարտերով, որը հաճախորդը ստանում է անմիջապես:

«Ակնթարթային» վարկերի մասին առավել մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ այցելելով https://goo.gl/dmqYRq կամ զանգահարելով (012)222222 շուրջօրյա հեռախոսահամարին:

 

Content for comparison

ԷՋԸ ԹԱՐՄԱՑՎԵԼ Է
Developed by Studio One