Արդշինբանկը վերանայում է իր հաճախորդների վարկերի մարման ժամանակացույցը | ardshinbank

Արդշինբանկը վերանայում է իր հաճախորդների վարկերի մարման ժամանակացույցը

Հարգելի հաճախորդներ,

Արդշինբանկը, լինելով Հայաստանի բնակչությանը սպասարկող առաջատար բանկ, ներդրել է մի շարք կարևոր լուծումներ՝ ստեղծված իրավիճակում հաճախորդներին աջակցելու համար: Աշխարհի և Հայաստանի համար տնտեսական այս բարդ իրավիճակում Արդշինբանկը տրամադրել է վարկային արձակուրդ շուրջ 95 հազար քաղաքացիների՝ 5.4 միլիարդ դրամի չափով:

-Արդշինբանկի ֆիզիկական անձ, անհատ ձեռներեցներ հաճախորդները վարկային պարտավորությունների գծով երկու ամսվա ընթացքում՝ մարտի 16-ից մինչև մայիսի 15-ը ներառյալ, հերթական մարումներ և վճարներ չիրականացնելու դեպքում չեն համարվելու ժամկետանց, հետևաբար տույժ, տուգանքներ չեն հաշվարկվելու և նշված ժամանակաշրջանում պարտավորությունները չկատարելու համար հավելյալ տեղեկատվություն ԱՔՌԱ վարկային բյուրոյին և վարկային ռեգիստրին չի տրամադրվելու: 

- Համաճարակի պատճառով դժվարին իրավիճակում հայտնված հաճախորդների համար մարտի 16-ից մինչև մայիսի 15-ը վարկային պարտավորությունները չկատարվելու դեպքում կկիրառվեն տարբեր մոտեցումներ, որոնք հաճախորդներին հնարավորություն կտան հնարավորին հարմար տարբերակով շարունակել վարկի սպասարկումը:

Ներկայացվում են ֆիզիկական անձանց և անհատ ձեռնարկատեր հաճախորդների համար  վարկային պրոդուկտների մասով Բանկի մոտեցումների մանրամասները, ինչպես նաև հարցուպատասխաններ, որոնք օգտակար կլինեն. փոփոխությունները չեն վերաբերում այն վարկերին, որոնց գծով 16.03-ի դրությամբ առկա են ժամկետանց պարտավորություններ 45 օր և ավելի տևողությամբ կամ կատարվել են պայմանագրով նախատեսված ամսական մարումները:

Մեր հաճախորդներին տեղեկացնում ենք, որ Արդշինբանկը շարունակում է բնականոն գործունեությունը՝ մատուցելով ամբողջական բանկային սպասարկում:

Վարկերի մարումների տեղափոխության արդյունքում ապագա վճարումների բեռը ավելացնելուց և հավելյալ տոկոսագումար վճարելուց խուսափելու նպատակով հորդորում ենք հնարավորության դեպքում կատարել մարումները պայմանագրի գրաֆիկով սահմանված ժամկետներում օգտվելով՝

  • Արդշինբանկի Մոբայլ բանկինգ հավելվածից, 
  • Բանկի ինքնասպասարկման սրահներում 24/7 ռեժիմով աշխատող տերմինալներից,
  • Telcell, Easy Pay, IDram համակարգերի տերմինալներից կամ մոտենալով բանկի մոտակա մասնաճյուղ:
 

Content for comparison

ԷՋԸ ԹԱՐՄԱՑՎԵԼ Է
Developed by Studio One