Արդշինբանկը շարունակում է վարկեր տրամադրել բնակչությանը ամբողջ ծավալով | ardshinbank

Արդշինբանկը շարունակում է վարկեր տրամադրել բնակչությանը ամբողջ ծավալով

Չնայած արտակարգ դրություն մտցնելուն, Արդշինբանկը շարունակում է իր բնականոն գործունեությունը՝ մատուցելով բանկային ծառայություններ ողջ ծավալով: Վարկերի տրամադրման և սպասարկման, մասնավորապես նոր վարկերի տրամադրման սահմանափակումներ չկան: Բանկային ծառայությունները, այդ թվում վարկերի տրամադրումը, հասանելի են ինչպես բանկի բոլոր մասնաճյուղերում, այնպես էլ հեռահար տարբերակով՝ բանկի բջջային հավելվածի միջոցով:

Հիշեցնում ենք, որ Արդշինբանկի 63 մասնաճյուղերը սպասարկում իրականացնում են հանրապետության ողջ տարածքում, որոնցից 19-ը՝ Երևանում, 44-ը` մարզերում: Բացի այդ, բանկն ունի բանկոմատների և տերմինալների լայն ցանց:

 

 

Content for comparison

ԷՋԸ ԹԱՐՄԱՑՎԵԼ Է
Developed by Studio One