Արդշինբանկը նոր մասնաճյուղ է բացել «Multi Magic Mall» առևտրի կենտրոնում | ardshinbank

Արդշինբանկը նոր մասնաճյուղ է բացել «Multi Magic Mall» առևտրի կենտրոնում

Արդշինբանկը բացում է իր հերթական՝ «Հատիս» մասնաճյուղը Կոտայքի մարզում գտնվող Multi Magic Mall առևտրի կենտրոնի 1-ին հարկում։
Մասնաճյուղը սպասարկելու է ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց։ Այստեղ կարող եք դիմել վարկի, դեբետային և վարկային քարտերի համար, ներդնել ավանդ, իրականացնել հաշվով գործարքներ, միանալ առցանց ծառայություններին և հավելվածներին, ինչպես նաև կատարել վճարումներ ինքնասպասարկման տերմինալների միջոցով: Բանկը կարևորում է առևտրի կենտրոնում և հարևանությամբ գործող փոքր ու միջին բիզնեսի հաճախորդներին, որոնց առաջարկվելու են մատչելի և ճկուն վարկային պրոդուկտներ՝ բիզնես քարտեր, կարճաժամկետ և երկարաժամկետ վարկեր, ինչպես նաև վճարումների ընդունման սարքեր՝ թվային POS տերմինալներ։  
 
«Առևտրի կենտրոններում միշտ գնորդների մեծ հոսք կա, ուստի բանկի մասնաճյուղն, անշուշտ, պահանջված կլինի»,- նշեց Արդշինբանկի վարչության անդամ, Փոքր ու միջին բիզնեսի տնօրեն Արթուր Հակոբյանը:
 
«Փորձում ենք մեր հաճախորդների համար առավելագույն հարմարավետություն ապահովել։ Առևտրի կենտրոնում սպասարկման կետ ունենալն ընդլայնում և լրացնում է Արդշինբանկի ներկայության սովորական ձևաչափերը: Առևտրի կենտրոնի այցելուները, աշխատակիցները և մոտակա բնակավայրերի բնակիչները կկարողանան օգտվել Արդշինբանկի ծառայություններից բարձրակարգ սպասարկման պայմաններում: Սա մեր ներկայության նոր ձևաչափն է, երկարացված աշխատանքային գրաֆիկով, և մենք իսկապես հուսով ենք, որ այն կսպասարկի ոչ միայն Multi Magic Mall-ի այցելուներին, այլ նաև նրանց, ովքեր ապրում կամ աշխատում են մոտակայքում»,- ընդգծեց Ա. Հակոբյանը:
 
Արդշինբանկի նոր «Հատիս» մասնաճյուղը գտնվում է Կոտայքի մարզ, Վերին Պտղնի, 1-ին թաղամաս, 5-րդ փող., 1 փկղ. շենք 5 հասցեում: Մասնաճյուղը գործում է շաբաթական 7 օր, հաճախորդներին ընդունում է ժամը 10:00-ից մինչև 22:00-ն:  
 
 

Content for comparison

ԷՋԸ ԹԱՐՄԱՑՎԵԼ Է Ուրբ, 2023-04-28 21:54
Developed by Studio One