Արդշինբանկը միացել է ՀՀ Կառավարության օժանդակության ծրագրին | ardshinbank

Արդշինբանկը միացել է ՀՀ Կառավարության օժանդակության ծրագրին

 

Հարգելի հաճախորդներ,

Չնայած կորոնավիրուսի տարածմամբ ստեղծված իրավիճակին, Արդշինբանկը շարունակում է բնականոն գործունեությունը՝ մատուցելով ամբողջական բանկային սպասարկում:

Մեր իրավաբանական անձ հաճախորդներին հայտնում ենք, որ Արդշինբանկը միացել է ՀՀ կառավարության կորոնավիրուսային հիվանդության տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառման շրջանակում տրամադրվող օժանդակության ծրագրին: Այդ ծրագիրը կոչված է աջակցելու հայտարարված արտակարգ դրության ռեժիմից տուժած գյուղատնտեսներին, փոքր և միջին ձեռնարկություններին: Ծրագրի պայմաններին և չափանիշներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:

Միաժամանակ հայտնում ենք, որ հյուրատնային, ռեստորանային, տրանսպորտի, զվարճանքի ոլորտում գործող մեր գործընկեր իրավաբանական անձ հաճախորդները, որոնց եկամուտները (հասույթները) նվազել են իրենցից անկախ հանգամանքների բերումով, որի հետևանքով դժվարացել է վարկային պարտավորությունները պայմանագրին համապատասխան կատարելը, կարող են դիմել Արդշինբանկում իրենց սպասարկող պատասխանատուներին՝ վարկային պարտավորությունների հետ կապված անհատական մոտեցում ստանալու համար:

Մաղթում ենք առողջություն և լիահույս ենք, որ միասին շուտով կհաղթահարենք ստեղծված իրավիճակը:

 

Content for comparison

ԷՋԸ ԹԱՐՄԱՑՎԵԼ Է
Developed by Studio One